ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ այդտեղ ունենք տարակարծություն.Վարդան Արամյան

Կառավարության գործունեության 1 տարվա առթիվ ամփոփիչ ասուլիսում  ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` խոսելով ԱՄՆ հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման մասին հայտարարեց.«ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ այդտեղ ունենք տարակարծություն` արդյոք իրավաչա՞փ է այդ համաձայնագիրը և մեր տնտեսվարողները կարո՞ղ են առաջնորդվել դրանով: Մենք այդ կարծիքը չենք կիսում, որ ԽՍՀՄ ժամանակ կնքված համաձայնագիրը կիրառելի է:Հայաստանը ԽՍՀՄ իրավահաջորդը չէ, այն ժամանակ համաձայնագիրը կնքվել է 70-ական թվականներին և ներկայումս կիրառելի չէ:Հարկման համակարգերը և ընդհանուր սկզբունքները շատ կարևոր են տնտեսվարողների համար, որպեսզի առևտրային հարաբերությունների մեջ մտնեն և ներդրումենր կատարեն: Եթե չկա նման համաձայնագիր, հնարավոր է երկու երկրում էլ հարկվի: Սեպտեմբերի 29-ին այս հարցով խորհրդակցություն ենք իրականցնելու տնտեսվարողների հետ: Այս հարցում մենք մեծ անելիքներ ունենք, որ համոզենք մեր ամերիկյան գործընկերներին, որ համաձայնագիրը կնքենք»: Կրկնակի հարկումը բացառող 46-րդ համաձայնագիրն այս տարի Հայաստանը ստորագրեց Իսրայելի հետ, առաջիկա 5 տարիներին նոր համաձայնագրեր կկնքվեն, մասնավորապես` այս տարի կստորագրվի Կիրգիզիայի և Ուզբեկստանի հետ, իսկ մինչև 2022 թ. այդ համաձայնագրերի թիվը կավելացնեն ևս շուրջ 8-ով,նշեց նա: կայուն հեռանկարով միջազգային ռեյտինգ ունենք, որի վրա չի ազդել անգամ 2014-15թթ. ճգնաժամային տարիների` պետական պարտքի 13 տոկոսանոց աճը. «Եթե միջազգային ներդրողները տեսնեին մեր հարկաբյուջետային քաղաքականության մեջ ռիսկեր, ապա չէին շարունակի աշխատել»: Ըստ նրա, որպես ոսկե կանոն` պետք է մակրոտնտեսական իրավիճակը կայուն պահենք. «Դա նվազագույն պայմանն է տնտեսական զարգացման համար։ Եթե դա չլինի, այն կհակազդի ներդրումներին։ Ներքին պարտքի շուկան կարեւոր է, քանի որ այն ուղենշային գներն է սահմանում։ Ներքին պարտքն այս պահին կազմում է 523 մլրդ դրամ։ Ամեն ինչ անում ենք, որ դա 8-10 տարվա շրջանակներում մնա։ Այս տարի մենք թողարկեցինք 30 տարիանոց պարտատոմսեր։ Սա աննախադեպ էր, քանի որ այն առանց տոկոսադրույքների բարձրացման էր եւ նախկին Խորհրդային միության երկրներում նման բան չի եղել դեռ»: Ըստ նրա` կարճաժամկետ պարտատոմսերը ձեռնտու չեն, քանի որ լիկվիդայնեցման խնդիր կարող ենք ունենալ։ 

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am