ԱՄՆ-ի պատասխան քայլն Ալիևի սանձարձակությանը չի ուշանա

Այն, որ ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպելու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ` ենթադրվում էր վաղուց, և այդ հանդիպման մասին խոսվել է դիվանագետների մակարդակով: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպումը, հիշեցնենք, կայացել է այս տարվա հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: Բայց ուշագրավն այն է, որ հանդիպման օրվա հետ կապված առաջին տեղեկությունը ստացվեց Ռուսաստանից դեռ 3 օր առաջ: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի միջև ԼՂ խնդրի կարգավորմանը նվիրված հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում, հաղորդեց «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին: Այնուհետև «Ինտերֆաքսը» հավելեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին տեղեկություններ առայժմ չկան: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի ամբիոնը Ալիևն ուղղակի օգտագործեց ղարաբաղյան հակամարտության թեման տեղափոխելով Սերժ Սարգսյանի քննադատելու անձնական դաշտ` վերհիշելով «Խոջալուն», ապա կարել է միանշանակ արձանագրել, որ Բաքուն ձգտում է ամեն գնով վիժեցնել ոչ միայն Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման հնարավոր առարկայական քննարկումները, այլև ավելի խորքային առումով` Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը: Ռուսաստանն` իր հերթին չէր ցանկանա, որպեսզի նյույորքյան հարթակում որևէ էական նշանակության հանդիպում կազմակերպվեր: Միևնույն ժամանակ այս օրերին` Հայաստանի Անկախության 26-ամյակի առթիվ Հայաստանը նաև պաշտոնական Վաշինգտոնից էր շնորհավորանքներ ստանում: Հայաստանի Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է․ - «Միացյալ Նահանգների կառավարության և ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության հռչակման 26-րդ տարեդարձի առթիվ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին: Այս տարի մենք նաև նշում ենք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին: Ձեր անկախացումից ի վեր մենք աշխատել ենք միասին՝ մեր ընդհանուր շահերի ներքո աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսությանը: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանին նոր Սահմանադրության իրականացման ու կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հարցերում»: «Մենք ձգտում ենք ընդլայնել մեր երկրների համար երկուստեք շահավետ առևտրային ու ներդրումային կապերը: Մենք նաև բարձր ենք գնահատում Հայաստանի մասնակցություն միջազգային խաղաղապահ գործողություններին և ՆԱՏՕ-ի ու այլ բազմազգ վարժանքներին, մասնավորապես այս տարվա ամռանը տեղի ունեցած «Ազնիվ գործընկեր» վարժանքին, որը գլխավորում էր ամերիկյան կողմը», - գրում է Թրամփը: «Մենք գնահատում ենք Հայաստանի ցուցաբերած աջակցությունը սիրիացի փախստականներին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին ժողովրդավարության, անվտանգության և տարածաշրջանային կայունության հարցերում ունեցած առաջընթացի համար: Լավագույն մաղթանքներս այս տոնական օրվա ու առաջիկա տարվա համար», - ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը բարձր է գնահատել Հայաստանի գրանցած առաջընթացը։ «Մենք բարձր ենք գնահատում առաջընթացը, որը ձեր երկիրը գրանցել է անկախությունից հետո, և հպարտ ենք նրանով, ինչ արել ենք միասին։ Մենք լի ենք վճռականությամբ՝ Հայաստանում զարգացնել ժողովրդավարությունը, ինչպես նաև հուսալի և թափանցիկ տնտեսությունը։ Մենք շնորհակալ ենք ձեզ տարածաշրջանային կայունությանը և միջազգային խաղարարար գործողություններին հավատարիմ մնալու համար։ Մենք բարձր ենք գնահատում ամբողջ աշխարհում խաղաղություն պահպանելու այդ ջանքերը»,– ասել է Թիլերսոնը՝ հավելելով, որ ԱՄՆ–ը հույս ունի Հայաստանի հետ երկար տարիներ շարունակել բարեկամությունն ու գործընկերությունը։ Ըստ ամենայնի պաշտոնական Վաշինգտոնն առաջիկայում որոշակիորեն կձգտի ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան ուղղությամբ: Հարց է, թե Մոսկվային միայնակ կարգավորման գործընթացը ղեկավարելու «OK» կտա՞ Թրամփի վարչակազմը, թե՞ որոշակի առանձին խաղ կտանի նաև ղարաբաղյան ուղղությամբ` Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ամենայն հավանականությամբ առաջիկայում ԱՄՆ-ից որոշակի ազդակներ կլինեն: Թամար Բագրատունի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Փաշինյանն էլի իր կրքերից խոսեց (video) «Ու՞մ է վրա է քշում Փաշինյանը»․ ԵԱՏՄ–ն պետք է ուղիղ կամ նամյոկով ասի՝ կա՞, թե՞ չկա (video) Ծիրանը, լոլիկը թանկացել են, ելակը անսովոր բարձր գին ունի, սա ի՞նչ ա. Փաշինյանը՝ Պապոյանին (video) #ՀԻՄԱ․ «Ռուսաստանը դանդաղ, բայց սարսափելի որոշում է կայացնելու. պատերազմի վտանգ կա». Վիգեն Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյանի խայտառակ պատասխանն ու նոր սպառնալիքը՝ պատերազմի վերաբերյալ հարցին (video) Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Միքայել Սրբազանի վերաբերյալ վերջին դատական նիստը Երևանում բախվել են թիվ 15 ավտոբուսը, «Hyundai»-ն և մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություններ են՝ ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ-ն մանրամասնում է Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի Գործ ունենք իշխող ռեժիմի հերթական ավանտյուրայի հետ, որն ուղղված է ոչ միայն անձամբ Աշոտյանի, այլև ողջ Հանրապետական կուսակցության դեմ. Արմեն Հովասափյան Երևանում և Արմավիրի մարզում ուժեղ քամուց ծառեր են տապալվել ու տանիքներ վնասվել. ՆԳՆ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են. Մակրոն ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Վենեսուելային Արցախի դրոշի համար հազարավոր տղերք են զոհվել, ո՞վ ա ուղեղդ լցրել ,որ...Մանուկյանը՝ Արման Ծառուկյանին (video) Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը ՔՊ-ն գոհ է Առուշից, նա ընտրությունների է պատրաստվում Իրավապահները խուզարկում են Գյումրի համայնքի ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը Նոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ» #ՀԻՄԱ․ Սարսափելի թվեր են հրապարակվել.ինչու՞ է Փաշինյանը բղավում հեղափոխություն արեք. Էդիկ Անդրեասյան (video) 65 տոկոսի սպասում, 49 տոկոսի արդյունք. ինչո՞ւ է Փաշինյանը իրեն խաբված զգում. «Ժողովուրդ» Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԶՊՄԿ-ն 2025-ին միացել է Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրին՝ ֆինանսավորելով նախագիծը (video) Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am