Շեշտը դնելու ենք ներքին պարտքի վրա.Վարդան Արամյան

«Միջնաժամկետ ծախսերով նոր եվրոպարտատոմսերի թողարկում չենք  նախատեսում և պլանավորում է ավելի շատ շեշտադրում անել ներքին պարտքի վրա:Մեր պարտքի կառավարման կարևորագույն հենասյուներից մեկն այն է, որ մենք պարտք վերցնելը կամաց-կամաց արտաքինից տեղափոխենք ներքին շուկա:Եթե դու ունակ ես թողարկել ներքին պարտք ներքին արժույթով, դու արտարժույթի վայրիվերումներից կախված չես, այդ գումարները շրջանառվում են ներքին տնտեսությունում:Աշխարհում որևէ պարտքային ճգնաժամ ունեցող երկիր չեք գտնի, որ այդ վիճակում հայտնվել է ներքին պարտքի հետևանքով: Դրա համար, եթե երկրները կարողանում են շեշտադրում կատարել ներքին պարտքի վրա, անմիջապես գնում են այդ քայլին: Մենք էլ ցանկանում ենք մեր միջնաժամկետ ծրագրերով ավելի շատ շեշտադրում անել ներքին պարտքի վրա»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Միջազգային կապիտալի շուկայում հայկական պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, և ՀՀ կառավարությունը շատ հաճախ է պարտքի շուկայում հայտնվելու նոր առաջարկներ ստանում:  Դրա պատճառն այն է, որ մեզ մոտ նվազում է եկամտաբերությունը, ուստի ավելացել է մեր թղթերի նկատմամբ գրավչությունը»,- պարզաբանեց Արամյանը: ՀՀ ֆինանսների նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը եվրոպարտատոմսերի երկու թողարկում է իրականացրել, մեկը՝ 2013թ. սեպտեմբերի 10-ին, մյուսը 2015թ. մարտի վերջին, որոնցից առաջինը եղել է 7 տարով, երկրորդը՝ 10 տարով: «Առաջինը, երբ մենք թողարկեցինք, սկզբնական թողարկման ժամանակ 6.25 տոկոս էր եկամտաբերությունը, այսօր շուկայում եկամտաբերությունը շուրջ 2 տոկոսային կետով ցածր է»,- ասաց Վարդան Արամյանը:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am