Հայ ռուսահպատակ մեծախոսնե՛ր, լռե՛ք, հա՞, լռե՛ք: Մեկ տարում երկու հայկական դպրոց է փակվել Մոսկվայում. Անահիտ Բախշյան

Այս տարեսկզբին փակվել է Մոսկվայում 1989 թվականին երկրաշարժից ունեզրկված ու Մոսկվա տեղափոխված հայ երեխաների համար հիմնադրված գործող ու կայացած թ.1650 հայկական դպրոցը: Այն օպտիմալացման անվան տակ միավորել են մի այլ դպրոցի՝ պատճառաբանելով, որ այդ դպրոցում սովորում են 150 հայ երեխաներ ու դպրոցը աշակերտ թվով է ֆինանսավորվում, շենքը մեծ է ծախսը՝ շատ:Շատ տարօրինակ է, որ թ.1650 հայկական դպրոցը գտնվել է Մոսկվայի կենտրոնում ու Կրեմլի անմիջական հարևանությամբ, հինգ հարկանի շենքում և մոսկվայաբնակ հայ մեծահարուստներն այդ շենքին տիրություն չեն արել: Կարող էին չէ՞, հայկական դպրոցի համար գնել այդ շենքն ու այնտեղ նաև հայկական մշակույթի օրինակելի օջախ հիմնադրեին: Դրա փոխարեն Արա Աբրահամյանը, Անդրանիկ Նիկողոսյանը խոստացել են դիմել ՌԴ նախագահ Պուտինին, մեծ-մեծ խոստումներ տվել հայ համայնքին: Մասնավորապես տեսեք, թե ի՞նչ է ասել Անդրանիկ Նիկողոսյանը. Նրա խոսքով՝ ինքը Հայաստանում 100-ից ավելի ռուսական ուսուցման կենտրոններ է հիմնադրել և չի կարծում, որ մեկ հայկական դպրոցը փրկելը կարող է խնդիր լինել. «Չեմ կարծում, որ նախագահ Պուտինը կմերժի մեզ: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հայկական դպրոցը չփակվի»: Պուտինը, պարզապես, բանի տեղ չի դրել նրանց խնդրանքը:Հայկական դպրոցները փակելու ռուսական քաղաքականությունը մեր պատմության մեջ նորություն չէ, նրանք շատ լավ գիտեն՝ ՀԱՅԻ ինքնությունը պահպանողը ՀԱՅՈՑ լեզուն է ու Ռուսաստանում հենց այն վերացնելու վրա էլ աշխատում են: Բավական չի Ռուսաստանում փակում են հայկական դպրոցները, Հայաստանում էլ ուզում են ռուսերենին հատուկ կարգավիճակ տալ: Դարերի պատմությունը վկա, Չի՛ ստացվի, Լազարյան ճեմարանն էլ փակեցին, որտեղ լավագույն կրթություն են ստացել ոչ միայն հայ մտավորականներ: Ճեմարանի սաներից են եղել նաև Լև Տոլստոյը, Իվան Տուրգենևը, Կոնստանտին Ստանիսլավսկին, Միխայիլ Գլինկան, Յու. Վեսելովսկին։Վաղը Հայաստան է գալիս ՌԴ ԿԳ նախարարը, տեսնենք այս մասին ՀՀ նախագահն ու ԿԳ նախարարն ի՞նչ են խոսելու նրա հետ, իսկ հայ ռուսահպատակ մեծախոսներն էլ թող ընդհանրապես լռե՛ն: Լռե՛ք, հա՞, լռե՛ք:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am