4,3 տոկոս տնտեսական աճի ակնկալիքով
« 2014-2015 թվականների շոկային տարին ՀՀ արտաքին պարտքն ավելացրել է 13 տոկոսային կետով:ույնիսկ այդ պարտքի պայմաններում միջազգային հեղինակավոր ընկերությունները Հայաստանի վարկանիշը չեն իջեցրել: Եթե մեր հարկաբյուջետային քաղաքականությունը չլիներ խելամիտ, ռեյտինգային ընկերությունները դրոշակ կբարձրացնեին, ինչը չի եղել», -լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Պարտատոմսերի շուկայում նույնպես միջազգային ներդրումները չեն նվազել:Պարտքի կառավարման ոլորտում էական ձեռքբերումներ ենք ունեցել, քանի որ գործառնական ծախսերը չեն ավելացել», - ասաց Վ. Արամյանը:
«Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-օգոստոսին եղել է 6,2 տոկոս:Մեր բոլոր մոդելները և առկա գործիքակազմը թույլ են տալիս ասել, որ մինչև տարեվերջ նախատեսված 3,2 տոկոսի փոխարեն կունենանք 4,3 տոկոս տնտեսական իրական աճ», - ասաց Վարդան Արամյանը:
