Ընկերնե՛ր, թուլացեք եւ երջանիկ եղեք.Մգեր Արմենիան վաստակավորի կոչման քննադատների մասին
«Նրանք, ովքեր զզվելի մեկնաբանություններ են գրում, որ ես եւ իմ կոլեգաներն արժանի չէինք Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանը, դա անում են պարապությունից ու նախանձից, որը հենց իրենց է կործանում: Ուզում եմ նաեւ նշել, որ վաստակավոր արտիստի կոչումը մարդում տրվում է ամբողջ կյանքի համար, այնպես որ իմ խորհուրդը ձեզ, ընկերնե՛ր, թուլացեք եւ երջանիկ եղեք: Կարող եմ վստահորեն հայտարարել, որ քննադատողներից շատերը լսում են մեր երգերը, պարում են, ճանապարհորդում, տխրում, սիրահարվում եւ շատ այլ բաներ են անում դրանց ներքո: Հետեւաբար ինչու՞ եք բողոքում, չէ՞ կյանքը մեր երգերի հետ ավելի հետաքրքիր եւ ուրախ է»,- երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Մգեր Արմենիան վստահ է, որ շատերը նախանձում են իրեն եւ ՀՀ անկախության 26-ամյակի առթիվ Սերժ Սարգսյանից վաստակավոր արտիստի կոչում ստացած իր մյուս կոլեգաներին:
