Շվիդկոյը զվարճացել է հայ պաշտոնյաների ծառայամտության վրա
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի կեսերին Հայաստանում էր Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը,ով տարբեր հանդիպումներ է ունեցել հայ պաշտոնյաների հետ:Մասնավորապես,հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ,եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Ճաշկերույթներից մեկի ժամանակ ռուսաստանցի հյուրը շտապել է իր կարծիքը հայտնել:Նա զարմացել է հայ պաշտոնյաների ծառայամտության վրա և արտահայվել,թե վերջիններս իրար հերթ չտալով ամեն ինչ անում են , կաշվից դուրս են գալիս` Մոսկվային իրենց հավատարմությունը ցույց տալու համար: Խոսքը ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի մասին է,թե ինչպես ամեն ինչ արվեց ռուսաստանցի մի չինովնիկի համար, որպեսզի վերջինս Մոսկվա հասնելուն պես` Պուտինին զեկուցի Հայաստանի իշխանությունների ռուսական հավատարմության մասին:
