Բաղդադը չի ճանաչում Քրդստանի հանրաքվեի արդյունքները.Հայդեր ալ-Աբադին
Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտնել է ,որ Իրաքի իշխանությունները հրաժարվում են ճանաչել Իրաքյան Քրդստանի անկախության մասին առաջիկա հանրաքվեի արդյունքները և շարունակում պնդել երկրի միասնության մասին։ «Հանրաքվեի, դրա արդյունքների հետ փոխգործակցություն չի լինի, և մենք կձեռնարկենք հետագա քայլեր՝ երկրի միասնության և բոլոր քաղաքացիների շահերի պաշտպանության համար:Քուրդ բնակչությանը, որ տարածաշրջանի խնդիրները գալիս են ոչ թե Բաղդադից, այլ տեղի իշխանությունների վատ կառավարումից և կոռուպցիայից։Անհրաժեշտ է բացատրել մեր թանկագին քուրդ ժողովրդին, որ տարածաշրջանի խնդիրների մեծ մասը հանդիսանում են ներքին և կապված չեն Բաղդադի հետ, և որ դրանք կխորանան անջատման կոչերի հետ»,-ասել է վարչապետը։ Ալ-Աբադիի խոսքով՝ ինքնավարության իշխանությունները գործում են նավթի վաճառքից ստացված միջոցների ծախսման հարցում ոչ թափանցիկ։ Նրա խոսքով՝ Քրդստանի իշխանություններն օրական իրացնում են 900 հազար բարել, այսինքն՝ Իրաքում արդյունահանվող ողջ նավթի ¼-րդը, իսկ դա նշանակում է, որ Իրաքյան Քրդստանում բնակչության եկամուտը պետք է զգալի բարձր լինի։
