«Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի բոլոր տիտղոսակիրները/տեսաշար/
wnews.am-ը գրում է. Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ երկար սպասված «Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթը։ Մրցույթում 24 մասնակիցներից հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանն է, ով Երեւանից է։
Մրցույթում «Վիցե Միսս» տիտղոսին արժանացավ Լատվիայից հայուհի Անահիտ Իսահանովան.
Երկրորդ «Վիցե Միսս» ճանաչվեց Արփինե Հարությունյանը։
3-րդ «Վիցե Միսսս»-ը Թերեզա Մարտիրոսյանն է։
Հնգյակը եզրափակեց Արմինե Մանուկյանը։
«Միսս Սփյուռք» տիտղոսակիրը Լիբանանից Սինտիա Տաբուջյանն է, իսկ «Հանդիսատեսի համակրանք»-ին sms քվեարկության միջոցով արժանացավ գյումրեցի Էդուարդա Բաղդասարյանը։ «Միսս տաղանդ» տիտղոսին արժանացավ Թերեզա Մարտիրոսյանը։
Նշենք, որ մրցույթի ժյուրիի անդամներից էին Լուսինե Թովմասյանը, Գևորգ Շադոյանը, Գոռ Հարոյանը, Իրինա Վարդանյանը, Արմեն Երիցյանը, Գեւորգ Շադոյանը և այլք։ Նախագահը Գոհար Հարությունյանն էր։
Մրցույթի հաղթող Լիլին օրեր անց մեկնելու է Չինաստան՝ մասնակցելու «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին։









