Ես խոսում եմ այն թափթփուկների մասին, որոնք ակտիվ են միայն Ֆեյսբուքում.Դավիթ Սահակյանցը`աղմկահարույց գրառման մասին

«Սիրտս խառնումա Մկոյի դեմ բացված կամպանիայից... Ինքը կա ու կմնա մեր սիրած Մկոն, դուք էլ՝ էն, ինչ կաք՝ օբիժնիկ ու չուզող». ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի ֆեյսբուքյան այօրվա գրառումն է՝ ի պատասխան այն քննադատությունների ու դժգոհությունների, որոնք օրեր շարունակ հնչում են անկախության 26-ամյակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած Մկրտիչ Արզումանյանի հասցեին:

 Առաջին հայացքից հասարակության մոտ տպավորությունն այնպիսիսն էր, որ գրառումը խոսում է կողմնակալ դիրքորոշման մասին, որով Սահակյանցը պաշտպանում է Մկոյին՝ մոռանալով, որ հակառակ կողմում կանգնած է Հայկոն: BlogNews.am-ի հետ զրույցում ռեժիսորը մեկնաբանել է գրառումը:
«Իմ գրառումն ակնհայտ խոսում է ոչ թե Հայկոյի մասին, որին ինքս էլ համարում եմ, որ պակաս արժանի չէր այդ կոչմանը, այլ ինձ դուր չեն գալիս այն տրամադրությունները, որոնք կան հասարակության մեջ: Մարդկանց մի խումբ կա, որը փորձում է իջեցնել ու նվազեցնել հենց Մկոյի արժանի լինելը: Ես չեմ ասում, որ քննադատությունները Հայկոյի կողմից ուղղորդված են: Ես խոսում եմ այն թափթփուկների մասին, որոնք ակտիվ են միայն Ֆեյսբուքում ու առանց հիմքերի եզրակացություններ են անում: Ե՛վ Մկոն, և՛ Հայկն իմ ընկերներն են։ Գուցե համաձայն չեմ Հայկի հետ ինչ-ինչ հարցերում, բայց հարգանք, միանշանակ, ունեմ: Մարդիկ, ովքեր հիմա Մկոյի դեմ են, վաղը եթե նրան փողոցում տեսնեն, համոզված եմ, որ մոտենալու են ու խնդրեն սելֆի անել: Ուղղակի պետք չէ կեղծավոր լինել, ի վերջո, մի քաղաքում ենք ապրում ու նույն օդն ենք շնչում»: Տարբեր բնագավառներից մոտ 200 անձի շնորհված մեդալներից ու կոչումներից ֆեյսբուքահայությունն առանձնակի քննարկեց ու քննադատեց հատկապես այս մեկը: Շատերը գրեցին, որ տարիներ շարունակ գրեթե նույն հետագծով Մկոյի հետ գործունեություն ծավալած Հայկ Մարությանը ևս արժանի էր վաստակավոր արտիստի կոչմանը։ Դավիթ Սահակյանցը, սակայն, մեջբերում է հենց դերասանի՝ օրեր առաջ արված հայտարարությունն այն մասին, որ իր համար անընդունելի իշխանություններից ոչ մի կոչում չի ընդունի. «Կարծում եմ՝ տրամաբանական է՝ եթե Հայկը փորձեր այլ կերպ վերաբերվեր իշխանություններին, միգուցե ինքն էլ արժանանար: Բայց ինքը բացահայտ ասում է, որ չի ընդունում այս իշխանություններին, ու ապսուրդ կլիներ, եթե իշխանությունն ինքը որոշեր տալ այդ կոչումը նրան։ Կարծում եմ, որ կան որոշումներ, որոնք, անկախ քո դիրքորոշումից, պետք է հարգես»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am