Ի՞նչ կարողություն ունեն ՊԵԿ-ի 3 վարչությունների պետերը. iravaban.net

Իրավաբան.net–ը շարունակում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց դրամական միջոցների հայտարարագրերի հրապարումը: Այս անգամ անդրադարձել ենք ՀՀ ԿԱ ՊԵԿ վարչություններից երեքի պետերի ունեցվածքին: ՀՀ ԿԱ ՊԵԿ Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության պետի պաշտոնը զբաղեցնում է Արսեն Սառիկյանը: Պաշտոնը ստանձնել է 2017 թվականի հուլիսի 1-ին: Նրա ներկայացրած հայտարարագրում, որպես անշարժ գույք է նշվել 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, 1 հողամաս, և մեկ տարածք, որը ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները: Որպես փոխառություն պաշտոնյան հայտարարգրել է ԱՄՆ դոլարով՝ 4, ՀՀ դրամով 1 պարտապանի հանձնած փոխառություն: ԱՄՆ դոլարով այն կազմում է՝ 13.150.00, 7.100.00, 2500.00, 20.000.00, և 1.474.262.00 դրամ: Պաշտոնը ստանձնելու պահին նրա դրամական միջոցները կազմել են 5,000,000.00 դրամ, և 10,000.00 դոլար: Որպես աշխատանքի վարձատվություն Արսեն Սառիկյանը եկամուտ ունի 3 աղբյուրից՝ 142,000.00, 69,000.00, 25,000.00 դրամ, ընդհանուր առմամբ՝ 5,821,653.00 դրամ: Նշենք, նաև որ նրա հետ համատեղությամբ բնակվում են կինը և ևս 3 անձ: Սամվել Սինանյան Սամվել Սինանյանը զբաղեցնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի պաշտոնը: Սինանյանը պաշտոնավարում է 2017 թ.-ի հուլիսի 1-ից: Նա բնակվում է կնոջ և անչափահաս երեխայի հետ: Որպես անշարժ գույք պաշտոնյան հայտարարագրել է 2 բնակելի տուն, 1 բնակարան՝ բազմաբնակարան շենքում, 2 հասարակական նշանակության շինություն: Որպես շարժական գույք հայտարարագրել է 2 նույն մակնիշի՝ Mitsubishi Pajero 3.0 L մեքենա: Պաշտոնյան 3 անձի ՀՀ դրամով պարտք է տրամադրել՝ 6.000.000.00, 8.000.000.00, 6.000.000.00-ական դրամներով: Սինանյանը պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է 22,500,000.00 դրամ, 16,000.00 դոլար, 12,000.00 եվրո, 650,000.00 ռուբլի: Տարվա կտրվածքով Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետն ունենում է եկամտի 5 աղբյուր, ընդհանուր առմամբ 8,724,495.00 դրամ, որից 2,021,700.00 կենսաթոշակ է, փոխառություններից ստացված տոկոսների արդյուքնում՝ 306,172.00 և 156,900.00 դրամ, որպես աշխաավարձ՝ 5,249,723.00 դրամ, վարձատվության տրված գումար՝ 750,000.00 դրամ և որպես այլ եկամուտ՝ 240,000.00 դրամ: ՀՀ ԿԱ ՊԵԿ Իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը պաշտոնը ստանձնել է 2017 թ.-ի հուլիսի 1-ին: Մնացականյանը հայտարարագրել է իր ունեցվածքը, որի համաձայն որպես անշարժ գույք ունի 2 բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում և 1 ավտոտնակ: Որպես անշարժ գույք պաշտոնյան հայտարարագրել է Toyota Corolla 1.6 մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները կազմում են 10.000.000.00 ՀՀ դրամ, 25.000.00 դոլար և 10.000.00 եվրո: Հայտարարագրում որպես աշխատավարձ է նշվել մեկ եկամուտ՝ 5,165,177.00 դրամ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 422 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am