«Մտածեք վեչ. ծյուրման տղու համար ա»

Ադրբեջանցուն, թուրքին գերի ընկնելը հայի համար ավելի սարսափելի է եղել, քան մահը։ Դա արյան մեջ մտած մի բան է։ Ինչքա՜ն զինվորներ, հրամանատարներ ենք ունեցել, որոնք երբ տեսել են,  որ ադրբեջանցու դեմ մեն- մենակ են մնացել,  նռնակ են գցել՝ իրենց հետ տանելով թշնամիներ։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ թուրքի ձեռք չընկնես։ Ես չեմ ուզում բազում գերիների պատմածները հիշեցնել, թե նրանք  ինչ տանջանքների են ենթարկվել, որոնք ոչ մի մարդու գլխով չի անցնի։ Այդ պատմությունները կան, հրապարակվել են, ու դրանք մղձավանջ են, ասեղներ, որոնք անընհատ խոցոտելու են հայի  բաց ու թաց վերքը։ Մինչև Նիկոլը հայերը թուրքի ձեռք գերի ընկնելուց սարսափում էին։ Նորից եմ ասում՝ գերադասում էին մահը։  Նիկոլից հետո զինվորները կամավոր գերի էին հանձնվում։ Պատճառը շատ պարզ էր։ Նրա քարոզչություն այն էր, որ գայլը այլևս ոչխար չի ուտում, ու շատերը դա ընդունեցին որպես պարզ ճշմարտություն ու հանձնվում էին թշնամուն։ Ինքը երախը բացած գայլին համարում էր արդեն «եվրոպական կիրթ ու կառուցողական գայլ» , ու երախն էր նետում զինվորներին։ Սա ամենապարզ պատճառն է, որին ապացույց պետք չի։ Մյուս պատճառը, որը կարիք ունի ապացուցման ու փաստերի, չեմ կարող նշել, որովհետև ինչքան իշխանության գլուխ եղավ Նիկոլ Փաշինյանը, չենք կարող հիմնավորել անգամ առկա փաստերը։ Դա ժամանակին ենք հանձնում։ 


Նորից ասեմ, եթե մինչև Նիկոլի գալը ադրբեջանցուն գերի ընկնելը սարսափ ֆիլմ էր ու չէր գտնվի մի հայ, որ թուրքի ձեռք գերի ընկածով ուրախանար, այսօր նմանօրինակ խմբեր եմ տեսնում, որ Արցախի գերիներով, որոնք ժամանակին մեր հաղթանակներն են ապահովել, ուրախանում են։ Սա հայի մի այլ տեսակ է, որն առաջացել է Նիկոլից հետո։ Կարծում եմ դրանց մի մասը  իշխանությունից սնվող ֆեյքերն են,որոնք փորձում են կարծիք ձևավորել, մի հատվածն էլ հայի անվան տակ գործող ադրբեջանցիներն են, որոնք օգնում են Նիկոլին, մյուս մասն էլ մոլորյալ մի խումբ է, որը նման խմբերի հոսանքի ազդեցության տակ է ընկնում։ Ինչևէ, հայը ուրախանա հայ գերիով, դա ոչ մի կերպ չի տեղավորվում մարդու ուղեղում։ Վստահ կարող եմ ասել, որ նման խմբերը թշնամական խմբեր են, թշնամու կողմից ուղղորդվող խմբեր ու պետք չէ նրանց մոտենալ որպես հայերի, որոնք իջել են այն մակարդակի, որ իրենք ծիծաղում են իրենց պետության, իրենք ծիծաղում են  իրենց վրա։ Պատկերացնու՞մ եք ինչ օրն եք ընկել, որ Արցախի ղեկավարներին, հերոսներին դատում է Ադրբեջանը։ Կարծում եք հեռու՞ է այն օրը, երբ Հայաստանին  էլ կդատի Ադրբեջանը։ Նիկոլը երբ իշխանության եկավ,  ընկավ Սերժ Սարգսյանի, նրա եղբայրների,  երեխեքի հետևից։ Հիշում եմ Սերժ Սարգսյանի մայրը, որ մի սթափ ու խոհեմ կին էր, տղաներին ասաց․ «Մտածեք վեչ. ծյուրման տղու համար ա»։ Այսինքն նա իր տղաներին, նրանց երեխաներին թույլ չտվեց, որ կոտրվեն, նրանց ամուր կամք ներշնչեց։ 

Հիմա Ադրբեջանը գլխատում է Արցախը։ Հայաստանից մի բան միայն պիտի լսենք՝ չկոտրվեք, չընկճվեք, մենք ձեզ հետ ենք։ Բայց լրիվ այլ բան ենք լսում։ Ադրբեջանը այնտեղից է նվաստացման տեսանյութեր ուղարկում, Հայաստանն այստեղից է տիրաժավորում։ Նիկոլը իրեն վիրավորելու համար քրեական հոդվածներ է պատրաստում, ո՞նց կարող ենք հավատալ, որ այդ տեսանյութերի նվաստացուցիչ դրվագների տարածումը իր թույլտվության շրջանակներում չի։ Ո՞նց կարող ենք չմտածել, որ դա չի արվում ժողովրդին կոտրելու, բարոյապես ոչնչացնելու համար։ Արցախցիները  նման տեսանյութերը դիտելիս, գրում են՝ մեռնելիք է, ցավ է․․․Այ կուժ քեզ ասեմ, այ կուլա դու լսիր․ տեսանյութերի  տարածումը Արցախի համար չէ, Արցախն այլևս չկա։ Հայաստանի համար է, Հայաստանի՛։  Նիկոլը թող համոզված լինի, որ առաջինը իրեն են տանելու, որովհետև ինքը ամբարում է իր մեջ Արցախն ու  Հայաստանը կործանման տանող ողջ պաշարը։



Հասմիկ Բաբաջանյան

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 5868 անգամ
Լրահոս
Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am