Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ իրեն ազատել են ադրբեջանցիների դեմ կրակ բացելու հրամանի համար, եթե նրանք խախտեն Հայաստանի պետական սահմանը, ցնդաբանություն է։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, հոկտեմբերի 5-ին ասել է կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
«Այստեղ մեկնաբանելու բան չկա։ Դուք լուրջ մտածում եք, որ ես պետք է դա մեկնաբանե՞մ։ Ներողություն, բայց նման հարցերն անգամ վիրավորական են հնչում»,- ա ել է Եղոյանը։
Խորհրդարանականն առաջարկել է լրագրողներին հետեւել իրադարձությունների ժամանակագրությանը։
Ընդ որում, մեղադրանքները, որոնց համաձայն՝ Հայաստանի իշխանությունները դիմել են Ադրբեջանի իշխանություններին՝ Ռուբեն Վարդանյանին կալանավորելու խնդրանքով, պատգամավորի կարծիքով, նույնպես ցնդաբանություն են։
«Պարզապես խայտառակություն է։ Մարդիկ կարծում են, որ նման ցնդաբանության օգնությամբ կարելի է հանդես գալ քաղաքական դաշտում։ Ես անգամ չգիտեմ ինչ ասեմ»,- նշել է Եղոյանը։
Նախօրեի երեկոյան պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նոր քաղաքական ուժի ստեղծման մասին նշելով եւ հնչեցնելով թվարկված եւ շատ այլ մեղադրանքներ ՀՀ գործող իշխանությունների հասցեին։
«ՀՀ կառավարության ղեկավարը է դիմել Ադրբեջանին՝ Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքով»․ Արշակ Կարապետյան
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը