Ադրբեջանը պատրաստվում է առաջիկայում լայնամասշտաբ գործողությունների․ բացառված չէ․ Տիգրան Աբրահամյան (video)

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, թե վերջին օրերին կային սպասումներ՝ խաղաղության պայմանագրի հետ կապված։

«Շատերի մոտ այնպիսի տպավորություն է ձևավորվել, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման խոչընդոտը եղել է Արցախը, և Արցախում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո այս հարցը փաստացի լուծվել է»,-նշեց պատգամավորը։

Աբրահամյանի խոսքով՝ իրականության մեջ այդ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար միայն Արցախի հարցը չէր, որ խանգարում էր.«Կան մեծ թվով խնդիրներ, որոնք խոչընդոտում էին այդ պայմանագրի ստորագրմանը։ Առաջին խնդիրը սահմանների ճշգրտման գործընթացն է, որի հետ կապված ՀՀ-ի և Ադրբեջանի մոտեցումները բավականին տարբերվում են։ Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն այս ընթացքում փորձել է առաջ բերել տարբեր կեղծ քարտեզներ։ Ադրբեջանը որպես սկզբունք չի ուզում հիմք ընդունել մեկ քարտեզ, առաջ է բերում, այսպես կոչված, սկզբունքներ, որոնք բանակցային հիմքում չեն կարող լինել»։

Մյուս խնդիրը, ըստ պատգամավորի, կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցրեն են.«Ադրբեջանը, բնականաբար, սրա տակ փորձում է առաջ մղել, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» հանգամանքը։ Եվ բնականաբար այս հանգամանքը մեծ խոչընդոտ է առաջացնում ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում։ Արցախի հարցը, ըստ էության, այս ժամանակահատվածում միայն կեղծ ձևով են առաջ բերել որպես խոչընդոտ։ Իրականության մեջ կոմպրոմիս կար Արցախի հարցում ՀՀ-ի և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Դրա արտացոլումը վերջին 1.5 տարվա ընթացքում ՀՀ իշխանությունների հայտարարություններն էին՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ։ Այն լարվածությունը, որը մենք ունենք ռազմաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում, շարունակում է մնալ բավականին ծանր»։

դիտվել է 760 անգամ
Լրահոս
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետը հորդորում է բերքահավաք իրականացնել Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը. Ալիև Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ Խաչատրյան Շաքի մտած զինված ադրբեջանցուց բացի մի շատ վտանգավոր բան էլ կա․ Արշակ Զաքարյանը զգուշացնում է (video) «Դուք անցաթուղթ եք տրամադրում ադրբեջանցիներին»․ Դանիելյանը՝ իշխանություններին Թրամփը ներկայացրել է համաշխարհային խաղաղության հասնելու «բաղադրատոմսը» Շաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ Ավանեսյան Էջմիածնում վթարային ջրանջատում կլինի Առու՛շ, ստացա՞ր Նիկոլից․ զինված ադրբեջանցին կրակեց Սյունիքում հայ կնոջ վրա․ Նարե Սոսե (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ Ինչքան կբարձրանան թոշակները հունվարի 1-ից եւ ինչու է կրճատվում թաղման նպաստը (video) Ադրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ մեկի դաստակն է կոտրվել, մյուսի մոտ փափուկ հյուսվածքների սալջարդ է Մարդիկ ապահովագրավճար են տալիս, բայց բուժման համար կրկին վճարում են. Անուշ Պողոսյան Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ «ԵԽԽՎ զեկույցով թքեցին հայ ժողովրդի երեսին»․ Էդիկ Անդրեասյան (video) Գլխների՛դ կպչի ձեր «ինքնիշխանությունը»․ Մելիքյանը՝ ՔՊ-ին ու «փորձագետներին» Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել է Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր Ադրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև Ադրբեջանը երբեք չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները ու մտնելու է բոլորի տները Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ Հաջիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am