Լարված իրավիճակ․ «Ալիեւ, ցեղասպան». ոստիկանները ՄԱԿ-ի դիմացից բերման ենթարկեցին քաղաքացիներին (video)

ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, պիկետ է կազմակերպել «ԲԱՑՈւՄ» քաղաքացիական նախաձեռնությունը՝ Ալիևին պատժելու պահանջով։

«Սա մեր ցասման րտահայտման ամենամեղմ տարբերակն է, մեր բողոքի ձայնը բարձրացնելու միջոցն է, որն ուղղված է թե ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, թե ՄԱԿ-ին, այս կազմակերպության անդամ կառավարություններին, յդ թվում ՀՀ գործող կառավարությանը: Մենք բարձրաձայնում ենք Արցախում տեղի ունեցած ցեղասպանական քաղաքականության մասին, որն իրականացնում է Ալիեւը, նրա հովանավորներն ու հանցակիցները»,- ասաց նախաձեռնության անդամներից Նարեկ Այվազյանը:

Նախաձեռնության մեկ այն անդամ էլ հավելեց, որ այսօր ունենք էթնիկապես զտված Արցախ եւ անհայտ է, թե ռուս խաղաղապահներն ում անվտանգությունը կամ խաղաղությունն են այնտեղ ապահովում. «Նաեւ անհայտ է, թե ՀՀ գործող վարչապետը վաղը ինչ է քննարկելու, բանակցելու երվրոպական հարթակում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ:

Նա ընթերցեց իրենց պահանջագիրը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին:

Ինչ-որ հապի «Ալիև, ցեղասպան» բացականչություններով ՄԱԿ գրասենյակի դիմաց անկացվող հավաքի ընթացքում լարված իրավիճակ առաջացավ։ Քաղաքացիներից մեկը չոր փայտերով խարույկ վառեց միջազգային կազմակերպության երևանյան գրասենյակի դիմաց, ինչից հետո ոստիկաններն ուժով բերման ենթարկեցին մասնակցին։

Ակցիայի մյուս մասնակիցները շարունակում էին վանկարկել՝ «Ալիեւ ցեղասպան»: Նրանք կոչ էին անում ոստիկաններին չտանել իրենց ընկերոջը:

Ավելի վաղ «Բացում» նախաձեռնությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր. «Մեր բողոքի միջոցառումը ուղերձ է հղում Միավորված Ազգերի Կազմակերպությանն ու անդամ երկրներին դիմել կոնկրետ քայլերի Ադրբեջանի ցեղասպան գործողությունները աննկատ չթողնելու, չարդարացնելու եւ պատժելու նպատակներով։ Մենք պահանջում ենք արդարություն զոհերի համար և պատիժ ալիևյան ռեժիմի, նրա հովանավորների և հանցակիցների գործած քրեորեն պատժելի մեղքերի համար:

Ցեղասպանությունը արյունով կամրջում է անցյալն ու ներկան՝ հիշեցնելով մեզ, որ մարդկությունը ուշացնում է շրջադարձ կատարել՝ դատապարտելով և պատժելով ցեղասպաններին։ Աշխարհի յուրաքանչյուր անկյուն, այդ թվում՝ Արցախը, պետք է զերծ լինի ցեղասպանության սարսափներից»:

դիտվել է 640 անգամ
Լրահոս
Բագրատ Սրբազանի գործով ապացույցի կեղծման վերաբերյալ հաղորդման ճակատագիրը 10 օր անց անհայտ է Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը. Փաշինյան Որքան հասկացա՝ Ադրբեջանում փոխնախագահը նաև նախագահի կինն է, հույս ունեմ դա երկրորդ տիկնոջը մտքեր չի հուշի․․․ ԵՄ խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին Այ որ օրը գա, ու ձեզանից խլվի ձեզ իրապես չպատկանողը, գռփածը, թալանածն ու խժռածը, դուք դարձ ի շրջանս յուր կերպով կդառնաք Մենք Արմանի հետ միասին ենք մարզվել, շփվել ենք, ընկերներ ենք, սակայն կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին իմն է․ Մովսար Եվլոև Աշխարհում չկա ոչ մի երկիր, որտեղ աղ շաղ տալուց հետո ասֆալտի վրա կարող են խրամատներ առաջանալ․ Գառնիկ Դանիելյան Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Ford Transit»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել դաշտում Ջուր չի լինի Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող բնակելի շենքում․ կան վիրավnրներ Լեհաստանը արագ մոբիլիզացիայի համար ստեղծում է 500 000 հոգուց բաղկացած բանակ Եթե դուք ընտրում եք Նիկոլ Փաշինյանին, մեկդ հարցրե՞լ եք՝ Հայաստանն ուզու՞մ է Մոսկվայի կարևոր նախապայմաններից մեկն Ուկրաինայի հարցում Ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի քաղաքապետարանը չի նկատում, որ պատուհանները անօրինական կերպով բացել են․ Չախոյան Փաշազադեն հանդիպել է Հռոմի Պապի հետ Թոշակառուները ևս հայտարարագրելու են իրենց եկամուտները. ՊԵԿ Իրանի գերագույն առաջնորդը ներում է շնորհել ավելի քան 2000 դատապարտյալի Սկսել ենք նավթամթերք արտահանել Հայաստան․ Ալիև TRIPP նախագիծը Թրամփ-Վենսի վարչակազմի ջանքերի առանցքային արդյունքն է․ Ալիև Այս ամենը շատ է հիշեցնում էժան ֆարս ԱՄՆ-Իրանի հարաբերությունների համատեքստում ՀՀ-ն միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Փետրվարի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am