Պատերազմի հանցագործ Ալիևին ծառայել շտապող հայ էլ կա՞

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները երեկ հաստատեցին, որ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը տեղափոխվել են Բաքու: Այնուհետև նաև հաղորդվեց, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ձերբակալվել է և նրան նույնպես տանում են Բաքու:

Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը «Ազատությանը» փոխանցել է, որ ինքը, ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանը, ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանն ու նախագահի աշխատակազմի ղեկավարը ադրբեջանական անցակետով երեկ հասել էին Հայաստան։ Նախկին նախագահների ու խորհրդարանի նախագահի ձերբակալությունների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չտվեց։ Միայն ասաց՝ երբ իրենք ճանապարհվում էին, նրանք դեռ Ստեփանակերտում էին։ Այլ մանրամասներ  հնարավոր չէ ճշտել, քանի որ Արցախի հետ կապն ընդհատվել է, Արցախում այս պահին գործում է «Ազերտելեկոմը»։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ավելի վաղ կալանավորել է Արցախում պաշտոնավարած չորս հոգու՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Այսօր արդեն շրջանառվեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ձերբակալման լուրը:
Ադրբեջանի կողմից լկտի պահվածքն ողջ քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև է: 10 ամսի ժողովրդին շրջափակման մեջ պահելով` Արցախի վրա հարձակում իրականացվեց, իսկ այժմ Արցախի ժողովրդի կողքին մնացածներին որպես «հանցագործ» ձերբակալում են:

Ու այս ձերբակալություններին զուգահեռ, երեկ տեղեկություն ստացվեց առաջին հայի մասին, ով պատրաստ է ծառայել Ալիևի հանցավոր ռեժիմին...

Արցախում առաջին հայը նշանակվել է Ադրբեջանի ներկայացուցիչ։ Այդ մարդը Սարգիս Գալստյանն է։ Ըստ Aravot.am-ի` Սարգիս Գալստյանը Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի տնօրենն է եղել։ Սարգիս Գալստյանը 1990-ական թվականների այն ակտիվիստներից է, ովքեր ժողովրդական դիվանագիտության ջատագովներն էին և բավական հաճախ են այցելել Բաքու։

Կայքը միաժամանակ հիշեցրել է, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո, տեսանյութեր տարածվեցին, որտեղ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի աշխատակիցը հայտարարում էր, թե ինքը ազգությամբ ադրբեջանցի է, բայց 13 տարի բնակվում է Արցախում։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ Սարգիս Գալստյանն Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբոր որդին է։

Ահա, ազգային ստորացման ու նսեմացման օրեր են...

Անպատիժ Ալիևը ողջ աշխարհի աչքի առջև ձերբակալում է Արցախը պահածներին, միևնույն ժամանակ «պաշտոնի» նշանակում «ընտրյալ» հայերի, որոնք պատրաստ են ծառայել հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրագործած պատերազմական հանցագործ Ալիևի բանդային:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3805 անգամ
Լրահոս
Եթե Փաշինյանը որոշի հանձնել Տիգրանաշենը,ծառերը կխանգարե՞ն. լրագրողը ՝ Ուժեղ Հայաստանի պատգամավորնին (video) Էրդողանը կոչ է արել անցկացնել ՄԱԿ-ի լայնածավալ բարեփոխում, որը նախատեսում է Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացում Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ իբր աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար Անկախություն՝ առանց պատրանքների. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Փաշինյանն ընդդիմադիր լիդերներին փակել է մի նպատակով․․․ Սաղաթելյանը փակագծեր է բացում (video) Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով Թեժ պայքար է սպասվում․ արդեն ունենք մեր թեկնածուներին․ գնում ենք հաղթանակի․ Ղահրամանյան (video) Իջևանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն է այն մարդը, որ կարող է ստեղծված իրավիճակում ելք գտնել. Իշխան Սաղաթելյան (video) Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ Փաշինյանի դիմաց շատ կոշտ դրել են՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացրու, թե չէ․․․ Իշխան Սաղաթելյան (video) Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ» Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ Սարսափելի է․ նայեք՝ ինչ է այսօր Ադրբեջանը ասում․ Փաշինյանը մեզ զոհից սարքեց ագրեսոր. Սաղաթելյան (video) Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանն ազդարարեց Եկեղեցու դեմ պայքարի նոր փուլը. Հարստացող պաշտոնյաներ, թալանվող ժողովուրդ (video) Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am