Սամվել Բաբայանի գործով վկան հրաժարվում է իր ցուցմունքներից

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով դատարանում այսօր ցուցմունք տվող վկա Աշոտ Շուշանյանը հայտարարեց՝ իր նախաքննական ցուցմունքը գրել է քննիչի ճնշումներով ու թելադրանքով։ Ըստ նրա՝ ցուցմունքում տեղ են գտել փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Վկա Շուշանյանը, որը ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի ընկերն է, պատմեց՝ երբ Գաբրիելյանին ձերբակալել են, ինքը ՕՐՕ դաշինքի Էջմիածնի պատասխանատու Սուսաննայի օգնությամբ գնացել է Երևան՝ և այդ լուրը հայտնել Սամվել Բաբայանին: Ընդ որում, Շուշանյանի խոսքով, Բաբայանն իրեն հանձնարարել է ջնջել ինչ-որ պլանշետի «միջի եղածը»: Վերջինս, չհասկանալով, թե խոսքը ում կամ ինչի մասին է, միաժամանակ չի փորձել պարզաբանում ստանալ Բաբայանից և դուրս է եկել, իսկ խոսակցությունն այդքանով ավարտվել է: Ավելի ուշ, սակայն, ըստ վկայի, քննիչն իրեն ստիպել է գրել, որ Բաբայանի հետ զրուցել են նաև Ղարաբաղ գնալու և Վրաստանից հրթիռ տեղափոխելու մասին։ «Քննիչը առավոտից իրիկուն դավադիտա արել․․․ ես էլ հիվանդ տղա եմ, կանտուզիա տարած․․․ առավոտից իրիկուն սոված-ծարավ պահելա, ասելա գրի», - պատմեց վկան: - «Եկավ էդ հրթիռը գրելու ժամանակ՝ ասի հրթիռ ես չեմ տեսել, ոչ էլ տեղյակ եմ, գրեմ ինչի՞ համար: Բա՝ հրթիռը գրականա, գրի: Դավադիտ անելուց հետո նադայել ընլնելուց բռնել եմ՝ գրել»: Ըստ մեղադրանքի Սամվել Բաբայանը 50 հազար դոլար է խոստացել այս գործով մեղադրյալ, իր մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանին՝ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու համար: Գաբրիելյանն էլ Վրաստանում գործարար կապեր ունեցող Հրաչյա Մայիլյանի միջոցով գտել է զինատեսակը: Դատարանում վկա Աշոտ Շուշանյանը նաև ասաց՝ մինչ ինքը նախաքննական ցուցմունք էր տալիս, քննիչը հաճախ դուրս էր գալիս սենյակից, այնուհետև վերադառնալով՝ իրեն ստիպում գրել այս կամ այն դրվանգի մասին։ «Ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանի ձերբակալության պահին մենք միասին ենք եղել», -պատմեց Շուշանյանը։

Վկայի խոսքով՝ 2017 թվականի մարտին ինքը և Գաբրիելյանը խաղատնից դուրս գալով ուղևորվել են Սևան առանց հստակ նպատակակետի։ Սևանի ՃՈ հենակետի մոտ տեսուչները կանգնեցրել են Գաբրիելյանի մեքենան, խուզարկել այն, ապա վերջինիս տարել իրենց հետ։ Հենց այս մասին էլ, վկայի պնդմամբ, ինքը պատմել է Սամվել Բաբայանին։ Խոսակցության պահին սենյակում մենակ են եղել, բայց քանի որ Աշոտ Շուշանյանը հստակ չէր հիշում, թե քննիչի թելադրանքով ինչ է գրել իր նախաքննական ցուցմունքում, մեղադրող դատախազի միջնորդությամբ դատավորը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը։ Այնտեղ արձանագրված էր, որ Սամվել Բաբայանի հարցերին ի պատասխան Շուշանյանը նշել է, որ Գաբրիելյանի հետ պատրաստվում էին Քելբաջարով Ղարաբաղ գնալ։
Սամվել Բաբայանը տեղից հայտարարեց՝ հրթիռի անուն ոչ ոք չի տվել, նման բառ խոսակցության մեջ չկա, դա է ապացուցում նաև ԱԱԾ արած գաղտնի ձայնագրությունը․ - «Տեքստը կա գործի մեջ: Ես հրթիռ բառ չեմ օգտագործել»: Մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց հրապարակել այդ ձայնագրության վերծանումը։ Հրապարակված վերծանման մեջ խոսք էր գնում Ղարաբաղ գնալու և ինչ-որ խողովակի՝ «տռուբայի» մասին։ Դատախազի հարցին՝ ինչ «տռուբայի» մասին էր խոսքը, վկան ասաց՝ ես չգիտեմ։ Գործով հաջորդ դատական նիստը երկուշաբթի է՝ սեպտեմբերի 25-ին։
Տեսանյութը՝ azatutyun.am-ի
 

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am