«Ես Հմայակ Հովհաննիսյանի հետ ո՞նց համագործակցեմ». Վահրամ Մարտիրոսյան

Երեկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հրապարակել էր տարբեր ոլորտներում հայտնի անձանց ցուցակ, որոնք, ըստ իրեն, կարող են փրկել հայկական պետականությունը։ Այդ ցուցակի մեջ տեղ էր գտել նաեւ արձակագիր Վահրամ Մարտիրոսյանի անունը։ «Ինձ համար անակնկալ էր դա, ասեմ, որ անգամ Ժիրայր Սէֆիլյանի հետ անձնապես ծանոթ չեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող Վահրամ Մարտիրոսյանը` խոսելով Ժիրայր Սէֆիլյանի կոչի մասին: «Ստորև հրապարակում եմ (այբբենական կարգով) սույն դիմումի հասցեատերերի ցուցակը, որն, անշուշտ, սպառիչ չէ և պետք է համալրվի ինքնառաջադրման կամ երաշխավորության կարգով. Առաքելյան Արմինե, Անդրեասյան Կարեն, Ավետիսյան Վոլոդյա, Բադասյան Վահան, Բաղդասարյան Ալբերտ, Բարսեղյան Լևոն, Գրիգորյան Արմեն, Դիլբարյան Նարինե, Ենիգոմշյան Ալեք, Զոհրաբյան Ապրես, Իոաննիսյան Դանիել, Խառատյան Հրանուշ, Կարապետյան Ռուբեն, Կյուրեղյան Արմենակ, Հովհաննիսյան Արմեն, Հովհաննիսյան Թամար, Հովհաննիսյան Հմայակ, Հովհաննիսյան Րաֆֆի, Մակեյան Պետրոս, Մարտիրոսյան Արմեն, Մարտիրոսյան Վահրամ, Միքայելյան Սասուն, Պապյան Արա, Պետրոսյան Եղիշե, Ռուբինյան Կարապետ, Սանասարյան Դավիթ, Սաֆարյան Ստեփան, Փաշինյան Նիկոլ, Փոստանջյան Զարուհի, Օհանյան Սեյրան, Օսկանյան Վարդան»,- գրել է Ժիրայր Սէֆիլյանը։ Վ. Մարտիրոսյանը կարծում է՝ նման կոչ անելը Ժ. Սէֆիլյանի իրավունքն է. «Կարծում եմ, որ իր իրավունքն է այդպիսի կոչ անելը։ Ես պատրաստ եմ մասնակցել դիմադրությանը շատ հարցերում։ Թե որպես կազմակերպական միավոր ինչ տեսք կունենա այդ ճակատը, ինչ ծրագիր կունենա՝ դա կախված է որոշակի մարդկանց հետ քննարկումներից, որոշումներից։ Հմայակ Հովհաննիսյանը, որ կա այդ ցուցակում, «Գրիբոյեդով» ակումբի անդամ է, որը ռուսական ազդեցության մի գործիք է Հայաստանում։ Ես չեմ պատկերացնում, որ հետգաղութատիրական այս ճնշման պայմաններում համագործակցեմ Հմայակ Հովհաննիսյանի հետ։ Վերջին ելույթը, որ լսել եմ Հմայակ Հովհաննիսյանից, դա այն էր, որ ինքը Սերժ Սարգսյանին ասում էր, թե նա չի հասկացել Պուտինի ակնարկները եւ ընդառաջ չի գնացել նրան, այդ պատճառով էլ նա Հայաստանին պատժել է եւ զենք է մատակարարել Ադրբեջանին։ Ես չեմ կարող այդ մտածողության տեր մարդկանց հետ համագործակցել»,- ասաց Վահրամ Մարտիոսյանը։

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am