Ավելի քան 9 ամիս հարկադիր մեկուսացած արտաքին աշխարհից, սովի մատնված, զրկված կենսական պարագաներից, առանց ջեռուցում, առանց դեղորայք, լինելով` հոգեբանական ծանր ճնշման ներքո` արցախահայերը սեպտեմբերի 19-ին ենթարկվեցին ադրբեջանական զինված հարձակման:
120,000 մարդկային կյանքեր մի քանի օրվա ընթացքում հայտնվեցին բնաջնջման սպառնալիքի տակ և ի վերջո սկսվեց Արցախի հայաթափումը: Գրեթե 120,000 մարդ արդեն Հայաստանում է, Արցախում են մնացել մոտ 150 հոգի , որոնց մեջ են նաև Արցախի երեք նախագահները` Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, մի խումբ զինվորականներ, նախագահականի և կառավարության մի շարք անդամներ: Մեր ունեցած տեղեկություններով` հայրենիքը չեն լքել նաև Բակո Սահակյանի որդիները:
Տեղեկացանք, որ այսօր բանակցություններ են տարվել Ադրբեջանի ղեկավարության հետ` երեք նախագահների անվտանգ տեղափոխումն իրականացնելու համար, սակայն բանակցություններն արդյունք չեն տվել: Ադրբեջանական կողմից ասել են, որ մնացածը կարող են դուրս գալ` բացառությամբ նախագահների: Վաղը բանակցությունները կշարունակվեն:
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը