Սթափվի΄ր. Վարդան Օսկանյանի նոր առաջարկը Փաշինյանին (video)

Երեսուն տարի երբևէ լսե՞լ եք, որ ԼՂ-ի հետ կապված մեկը տեռորիզմի մասին խոսի, նկատում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը նույնիսկ նման բան չի խոսել։

«Ուզում եք ասել, որ Մինսկի խմբի համանախագահող երեք գերտերությունների ներկայացուցիչները՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, երբ գալիս էին տարածաշրջան, հանդիպում ԼՂ ղեկավարության հետ՝ խոսում էին տեռորիստների հե՞տ, իսկապե՞ս։ Ձեր լռությունը հենց այդ բոլորի հակառակն է վկայում։ Ո՞ւր է ԱԳՆ-ն, ինչո՞ւ ձայն չեք հանում»։

Իր էջում տեղադրված տեսանյութում նա նաև ընդգծում է, որ նույնիսկ շատ ավելի դաժան պայմաններում Արցախը չի դատարկվել, մեր պատմության որևէ ժամանակահատվածում նման իրավիճակ չի եղել․

«Սա ՀՀ իշխանության վարած սխալ քաղաքականության արդյունքն է։ Վերջին հինգ տարիներին, յուրաքանչյուր ճակատագրական փուլում, մինչև Փաշինյանն իր ճակատագրական սխալն անելը, նրան խորհուրդներ են տրվել հրապարակային ու կուլիսային, չի լսել։ Նրան խոհուրդ է տրվել ԱԹՍ-ների հետ կապված՝ արհամարհել է։ Ունեցել ենք այս վիճակը։ Զոհ ենք մի մարդու տգիտությանը, անգործությանը։ Չի կարողանում։ Այսօր մեր առաջ նոր մարտահրավերներ են, մի նոր ճակատագրական փուլ ենք մտնում։ Փաշինյա՛ն, դու խորհրդի կարիք ունես»։

Օսկանյանը հավատացնում է, որ այսօր հնարավոր է դեռևս ինչ-որ բան անել, անելիք ունենք դիվանագիտական դաշտում։

«Թող հայրենիք փրկենք, դրա հավանականությունն այսօր կա։ Չեմ ուզում փակագծեր բացել, կարող եմ հինգ կետերով ներկացանել՝ ինչ պետք է անել։ Կա այդ հնարավորությունը, հիմա այնքան զգայուն են խնդիրները, որ չեմ կարող այդ կետերը բացել։ Այս ճակատագրական փուլում սթափվեք, չենք կարող մենք Արցախ կորցնել։ Սա մեր պատմական հողն է, Ադրբեջանն այդ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չի կարող ունենալ։

Մտածի՛ր առաջարկիս մասին», - ասաց նախկին պաշտոնյան։

դիտվել է 588 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Սարսափելի մանրամասներ․ ադրբեջանցուց պաշտպանվելիս հայ կինը կորցրել է 3 մատները (video) Շտապ․ ԱԱԾ պետը 2 օր առաջ տեղյակ էր դիվերսանտի Հայաստանում լինելուց․ ի՞նչ է եղել իրականում․ Նարե Սոսե (video) Պատկերացնու՞մ եք, եթե հատուկ օպերացիայով ներխուժեն Հայաստան․ Աբրահամյանը՝ զինված ադրբեջանցու մասին (video) Նիկոլենք գիտե՞ք՝ ինչ կասեին, եթե հանկարծ ադրբեջանցու կրակոցից այդ կինը ողջ չմնար․ Դավիթ Մկրտչյան (video) Ինչ է իրականում եղել Շաքիում զինված ադրբեջանցու հարձակման ժամանակ․ կարող է՝ նշանի են սպասել․․․ (video) Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետը հորդորում է բերքահավաք իրականացնել Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը. Ալիև Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ Խաչատրյան Շաքի մտած զինված ադրբեջանցուց բացի մի շատ վտանգավոր բան էլ կա․ Արշակ Զաքարյանը զգուշացնում է (video) «Դուք անցաթուղթ եք տրամադրում ադրբեջանցիներին»․ Դանիելյանը՝ իշխանություններին Թրամփը ներկայացրել է համաշխարհային խաղաղության հասնելու «բաղադրատոմսը» Շաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ Ավանեսյան Էջմիածնում վթարային ջրանջատում կլինի Առու՛շ, ստացա՞ր Նիկոլից․ զինված ադրբեջանցին կրակեց Սյունիքում հայ կնոջ վրա․ Նարե Սոսե (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ Ինչքան կբարձրանան թոշակները հունվարի 1-ից եւ ինչու է կրճատվում թաղման նպաստը (video) Ադրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ մեկի դաստակն է կոտրվել, մյուսի մոտ փափուկ հյուսվածքների սալջարդ է Մարդիկ ապահովագրավճար են տալիս, բայց բուժման համար կրկին վճարում են. Անուշ Պողոսյան Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ «ԵԽԽՎ զեկույցով թքեցին հայ ժողովրդի երեսին»․ Էդիկ Անդրեասյան (video) Գլխների՛դ կպչի ձեր «ինքնիշխանությունը»․ Մելիքյանը՝ ՔՊ-ին ու «փորձագետներին» Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել է Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am