Փաշինյան-Ալիև բանակցություններ` երկրորդ կապիտուլյացիայից հետո

Երևանն ու Բաքուն հույս են հայտնում, որ խաղաղության պայմանագիրը մոտ է

Արցախի հայաթափմանը զուգահեռ, Գրանադայի բանակցություններին ընդառաջ Երևանն ու Բաքուն հույս են հայտնում, որ խաղաղության պայմանագիրը մոտ է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ասել է, թե անցած շաբաթվա ռազմական գործողությամբ Ադրբեջանը վերականգնել է ինքնիշխանությունը, ուրեմն արդեն կարելի է արագացնել փաստաթղթի ստորագրումը։ «Սեպտեմբերի 20-ից հետո ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ աշխատելու խաղաղության պայմանագրի նախագծի վրա», - ասել է նա։

Հոկտեմբերի 5-ին իսպանական քաղաքում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բանակցությունները Արևմուտքի միջնորդությամբ են. Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ կլոր սեղանի շուրջ կլինեն նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարները։ Մոսկվան իր հերթին շտապել է հայտարարել՝ չնայած Արցախը որպես պետություն լուծարվել է, խաղաղության պայմանագիրը դեռ արդիական է։

Ռուսաստանի ԱԳՆ-ն, հիշեցնենք, որ Երևանին քննադատող հայտարարությունում բաց տեքստով դժգոհել էր՝ Արևմուտքը փորձում է ռուսներին շրջանցելով փաստաթուղթ ստորագրել։

Երևանը, մինչդեռ, դրական ակնկալիքներ ունի։ Ազգային ժողովի նախագահը հույս ունի, որ Գրանադայում մեկ քայլ առաջ կգրանցվի։ «Հայաստանը վճռական աջակցում է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից համաձայնեցված և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձևակերպված խաղաղության մոտեցմանը: Մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները», - նշել է Ալեն Սիմոնյանը։

Ամեն ինչ այլ էր մինչև Ղարաբաղի վրա հարձակումը. վարչապետ Փաշինյանը բացառում էր Գրանադայում փաստաթղթի ստորագրումը։ Երևանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ հաղթահարված չեն առանցքային տարաձայնությունները՝ միջազգային երաշխիքներ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար, սահմանագծման քարտեզ, զորքերի հետքաշում և խաղաղության երաշխավոր։

Քարտեզի մասով արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր խոսել Արցախում ռազմական գործողությունների մեկնարկից 2 օր առաջ։ Հիմա Բաքուն բանավոր հավաստիացումներ է հնչեցնում, թե արտատարածքային միջանցքի պահանջ չունի, այնինչ ոչ հեռու անցյալում բազմիցս է սպառնացել ուժով միջանցք բացել դեպի Նախիջևան։

Այդ ո՞ւմ հետ են խաղաղություն կնքում... Սա՞ է խաղաղությունը... Ահաբեկված արցախահայություն, մահեր, ոճրագործություններ:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Երևանն ու Բաքուն օգոստոսին են փոխանակվել խաղաղության պայմանագրի իրենց առաջարկներով։ Մի քանի անգամ խմբագրվածաստաթղթի մանրամասները դեռ չեն հրապարակվել։

Ալիևը ճանաչո՞ւմ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ վերահաստատել է, թե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նշելով, որ Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի «հակաահաբեկչական միջոցառումները» տևել են 24 ժամից էլ քիչ, նա հայտարարել է, որ մտադրություն չեն ունեցել դրանք շարունակելու։ «Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք կանգ առնել, եթե ընդհանրապես որոշեինք կանգ առնել։ Բայց մենք չարեցինք: Մենք նման մտադրություն չունենք։ Մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարում և անում ենք դա ողջ պատասխանատվությամբ», - ասել է Ալիևը:

Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր նաև Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո՝ սեպտեմբերի 21-ին:

Պաշտոնական Երևանը խիստ մտահոգիչ էր համարում, որ Բաքուն հրապարակայնորեն չէր ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: «Մինչև այժմ մենք չենք լսել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ, այդպիսի խոսքեր լսել ենք փակ հանդիպումների ընթացքում: Եվ սա մեզ համար խիստ մտահոգիչ է ու կարող է վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետությունից», - մասնավորապես, մոտ մեկ ամիս առաջ հայտարարել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Ըստ Ալիևի` Ադրբեջանում այլևս «գորշ գոտիներ չկան»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանում այլևս «գորշ գոտիներ» չկան, «չկան ապօրինի կառույցներ, և վերջ է տրված անջատողականությանը»։ Զանգիլանում ունեցած ելույթի ընթացքում Ալիևն այս գործընթացն իրենց ուժեղ քաղաքական կամքի ցուցիչն է համարել։ «Դա ցույց է տալիս Հայաստանի հետ խաղաղության հասնելու Ադրբեջանի պատրաստակամությունը։ Սա ուժեղ ուղերձ է նրանց, ովքեր դեռ ապրում են ռևանշիզմի գաղափարներով։ Նրանք պետք է հրաժարվեն նման մտքերից։ Հուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները ճիշտ կգնահատեն 2019 թվականից մինչև սեպտեմբերի 20-ը տեղի ունեցած իրադարձությունները։ Խաղաղությունը հասանելի է։ Սա է մեր տեսակետը տարածաշրջանի ապագայի վերաբերյալ։ Ես հավատում եմ, որ միջազգային դերակատարներն ու հարևանները կտեսնեն մեր կառուցողական վերաբերմունքը»,- ասել է նա։

Միաժամանակ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառը Ղարաբաղում «Հայաստանի վարչապետի անպատասխանատու քաղաքականությունն էր» և «անջատողականների գործունեությունը»։ Ալիևն ընդգծել է, որ «Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։ Նա իր խոսքն ուղղել է նաև նրանց, ովքեր «անընդունելի ծրագրեր են կազմում Ադրբեջանի դեմ». - «Մի խաղացեք մեր համբերության հետ. մենք համբերատար ենք, բայց վճռական։ Մենք կարող ենք և ապացուցում ենք, որ ճիշտ ենք»,- ասել է Ալիևը։

Ըստ Ալիևի` Բաքուն և Երևանը կարող են արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծիք է հայտնել, որ Բաքուն և Երևանը կարող են արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը։ «Սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ Սեպտեմբերի 20-ից հետո ժամանակն է, որ Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ աշխատելու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։ Այժմ ավելի հեշտ կլինի արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրումը», - նշել է Ալիևը՝ Զանգելանի Քաղաքաշինության ազգային ֆորում։

Ըստ նրա՝ զուգահեռաբար անհրաժեշտ է ակտիվ աշխատել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման ուղղությամբ և վերջ դնել երկարատև հակամարտությանը։ «Մենք խաղաղություն ենք ուզում, մենք ուզում ենք վերականգնել այս տարածքները, այստեղ վերաբնակեցնենք մեր հայրենակիցներին։ Մենք խաղաղություն և կայունություն ենք ցանկանում Կովկասում։ Դա հնարավոր է, և ընտրությունը Հայաստանինն է»,- հավելել է Ալիևը։

«Մեծ վերադարձը»` Ադրբեջանի համար թիվ մեկ խնդիրն է

«Մեծ վերադարձ» ծրագրի իրականացումը Ադրբեջանի համար թիվ մեկ խնդիրն է, նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Զանգելանում ընթացող Ադրբեջանի քաղաքաշինության 2-րդ համաժողովում։ Նա նշել է, որ իրենք 30 տարի սպասել են վերադարձի հնարավորությանը։ «Մենք արդեն սկսել ենք նախկին փախստականների վերադարձը Լաչին և Ֆուզուլի քաղաքներ, Ագալի, Թալիշ և Զաբուխ գյուղեր»,- ասել է Իլհամ Ալիևը։

2023-ի վերջին «Ղարաբաղ վերադարձած ներքին տեղահանվածների» թիվը կլինի 5500. Ալիև

2023թ. վերջին Լեռնային Ղարաբաղ «վերադարձած ներքին տեղահանվածների թիվը» կկազմի հինգուկես հազար մարդ, նշել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Զանգելան քաղաքում բացված Քաղաքաշինության 2-րդ ազգային ֆորումում։ «Այսօր արդեն վերադարձվել է երկու հազար 300 նախկին ներքին տեղահանված անձ, իսկ այս տարվա վերջին նրանց թիվը կկազմի հինգ հազար 500 մարդ»,- ասել է նա։

Հորադիզ-Զանգելան երկաթուղու շինարարությունն ակտիվ փուլում է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ Հորադիզից Զանգելան երկաթուղու շինարարությունն ակտիվ փուլում է։ Ըստ Ալիևի՝ այդ հատվածը տրանսպորտային միջանցքի կարևոր մասն է, որ կապելու է Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այնուհետև՝ Իրանի, Թուրքիայի և հետագայում՝ Եվրոպայի հետ։ «Մենք դիտարկում ենք Զանգելանը որպես կարևոր տրանսպորտային հանգույց», -Ալիևի խոսքերն է փոխանցում APA լրատվական գործակալությունը։

Թուրքիան ակնկալում է, որ ԼՂ բնակիչների վերաինտեգրման գործընթացը հարթ կընթանա

Թուրքիան ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերաինտեգրման գործընթացը հարթ կընթանա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ դարձյալ խոսելով Ադրբեջանի կողմից իր ինքնիշխանությունը վերականգնելու, խաղաղ բնակչությանը չթիրախավորելու մասին: Ֆիդանի հայտարարություններին հակառակ, իրականության մեջ քաղաքացիական բնակչության շրջանում ևս զոհեր կան, այդ թվում՝ երեխաներ, կան նաև անհետ կորածներ։ «Մենք կարծում ենք վերաինտեգրման գործընթացը շատ հեշտ չի լինի, բայց հույս ունենք, որ հարթ կընթանա և կավարտվի առանց նոր ողբերգությունների», - Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է իր ելույթում, որ հեռարձակել է TRT Haber հեռուստաընկերությունը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1571 անգամ
Լրահոս
Դե հենց հիմա ասե՛ք՝ ինչ եք խոստացել Ալիևին, որ երեկ այդպիսի խայտառակ խոսք ասաց․ Արմենուհի Կյուրեղյան (video) «Սրիկա՛, դու գնալու ես, բայց քո պատասխանը ստանալու ես» (video) Չփորձվեք մեզ դաս տալ. Բելառուսի կոշտ պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին Ալիևը տողատակով մի սարսափելի միտք ասաց․ Նիկո՛լ, 5 միլիարդը ճի՞շտ է․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Հայաստանին պատժել չպատժելու հարցը որոշվելու է հունիսի 7-ին»․ Երվանդ Բոզոյան (video) Էդ հերն անիծած վարկի միջին չափը գիտե՞ք՝ ինչքան է․ Արթուր Խաչատրյան (video) Նիկո՛լ, ի՞նչ զենք ես առել․ զենք ունեցողը կվախենա՞ Ալիևից․ քաղաքացի (video) #ՀԻՄԱ․ «Երեկ ավելի մեծ խայտառակություն է եղել․ Ալիևը ոտքերը մաքրեց դրա բերանի մեջ»․ Աշոտ Անդրեասյան (video) Բողոքի ակցիա՝ հանուն իրական ժողովրդավարության և ընդդեմ Եվրոպայի երեսպաշտության. Իշխան Սաղաթելյան Նրանք, ովքեր երեկ դավաճանեցին արցախցիներին, վաղը կդավաճանեն նաև մնացած հայերին. քաղաքագետ «Գեղա՛մ, դու սրբապիղծ ոչնչություն ես, ով հրաժարվեց իր զավակի ար*ունից»․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Ամո՜՜՜թ, ամո՜՜՜թ»․ վանկարկումների տակ եվրոպացիներն ու Փաշինյանը հեռացան (video) ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին իր ճակատագիրը ընտրելու հարցում․ Կայա Կալլաս Փաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը՝ խիզախություն է Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր Բարի գալուստ մի երկիր, ում զավակները տանջվում են ադրբեջանական բանտերում. Հայկ Մամիջանյան (video) Եվրամիությունում ոչ ոք չի սպասում Հայաստանին, դա խաբեություն է. Կոսաչև Մակրոնը հայերեն գրառում է արել Երևանում բարձրահարկ շենքի առաջին հարկի բետոնե ծածկի վրա տղամարդու դի է հայտնաբերվել Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին Մեդվեդևը Փաշինյանին և Զելենսկիին անվանել է «անուղեղ ռուսատյացներ» Սոթքով անցնող գետը վարարել է, դուրս եկել ափերից և ողողել տների բակերը, հողամասերը, լցվել նկուղներ Ինչ եղանակ է սպասվում #ՈՒՂԻՂ․ Եվրոպայի և Ռուսաստանի կռվում դու ո՞վ ես, Նիկո՛լ․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am