Հայ պատգամավորների լուսանկարը զայրացրել է ադրբեջանցի պատգամավորին
Ադրբեջանական Qafqazinfo-ն գրում է, թե Ադրբեջանի Միլլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության հարցերով հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռաֆայել Ջաբրայիլովին զայրացրել է Բաքվում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի կոնֆերանսին մասնակցող հայկական պատվիրակության անդամների լուսանկարը: Այն «հայկական կողմի հերթական սադրանքն» է,համարում է պատգամավորը: «Լուսանկարից պարզ երևում է, որ այն արվել է ադրբեջանցիներին սադրելու նպատակով:Լուսանկարն արված է ոչ թե ռեստորանում, այլ հյուրանոցի համարում: Եթե հայ պատգամավորները ռեստորանում ուտել-խմելիս լինեին և ավել բան թույլ տային իրենց, ապա կգտնվեր մի ադրբեջանցի, ով օղու շիշը նրանց գլխին կտար: Իհարկե, դա սրտիցս կլիներ, սակայն սթափ դատելու պարագայում հասկանում ես, որ դա ելք չէ »,- ասել է Ջաբրայիլովը:
