Ո՞վ պետք է վճարի 35 համարի ավտոբուսի վթարից տուժածների բուժման համար

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի N35 ավտոբուսի վարորդը վթարի մասին նշել է, որ հանդիպակաց գոտուց դիմացը մեքենա է հայտնվել, ինքը փախցրել է ավտոբուսը, եւ այն բախվել է պատին: Մեր հարցմանը պատասխանելով ՝ նախնական այս տեղեկությունը հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ հավելելով, որ քննություն է ընթանում, եւ վթարի վերջնական պատկերն ու պատճառը պարզ կլինեն դրա ավարտից հետո: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից նույնպես ասացին, որ քննություն է ընթանում, եւ վթարի պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն դրա ավարտից հետո: ՀՀ առողջապահության նախարարությունից ու Երեւանի քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե այս եւ նմանատիպ այլ դեպքերում ով պետք է ստանձնի տուժածների բուժման ծախսերը: Ի դեպ, տվյալ պարագայում 35 համարի երթուղին սպասարկում է Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի ավտոբուս» ընկերությունը: Այսինքն՝ այսպես կոչված այլ գծատեր չկա: Քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանն ասաց, որ տուժածների բուժման փոխհատուցման վերաբերյալ հարցի պատասխանը չունի: Նա նկատեց, որ երբ քննության արդյունքով գործը մտնում է դատարան, նման հարցերը դատարանն է վճռում. «Դատարանն է որոշում՝ ով մեղավորն է, նա էլ պետք է փոխհատուցի»: ՀՀ առողջապահության նախարարությունից նույնպես չհաջողվեց մեկնաբանություն ստանալ, թե արդյոք ավտոբուսի վթարի պատճառով հիվանդանոցում հայտնված մարդիկ չպե՞տք է անվճար բուժօգնություն ստանան»:

դիտվել է 247 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am