Ռազմական թեմաներ լուսաբանող չինական լրատվամիջոցում «Թուրքիայի հակաօդային պաշտպանության բազմաշերտ համակարգը ցույց է տալիս իր առաջին արդյունքները» վերանգրով հրապարակում է եղել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել թուրքական արտադրության «Siper 2» մեծ հեռահարություն ունեցող հակաօդային հրթիռի առաջին փորձարկմանը:
«Այս առաջխաղացմամբ Թուրքիան դնում է փոքր, միջին և մեծ հեռահարության կապակցված ու աստիճանական հակաօդային հրթիռային համակարգի ստեղծման հիմքը»:
Նշվել է նաև, որ «Siper 2» հրթիռը նախաստեսված է ռազմական ինթնաթիռներ և նույնիսկ թևավոր հրթիռներ ոչնչացնելու համար:
«Siper 1-ի հետ համեմատ Siper 2-ն ունի ակտիվ ռադարային սկաներ, նոր շարժիչ: Արդիականացվում է ընդհանուր կատարողականությունը»:
Չինական թերթում տեղ գտած հրապարակման համաձայն՝ «Siper» տեսակի հակաօդային պաշտպանության հրթիռների համար հիմք են հանդիսացել թուրքական «Hisar-U» մեծ հեռահարություն ունեցող հրթիռները, ապա կատարելագործվել:
Նշենք, որ վերոհիշյալ զինատեսակն արտադրվում է թուրքական «Rocketsan» ռազմարդյունաբերական ընկերության կողմից:
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը