Ինչու՞ են ադրբեջանական հատուկ ծառայությունները Լաչինի միջանցքը փակելուց հետո իրենց «բնապահպաններին» գործուղել են հայկական հանքերի դեմ

Անկեղծ ասեք, ի՞նչ ասոցիացիա է առաջանում՝ «ադրբեջանցի բնապահպան» ասելով։ Իհարկե, Լաչինի միջանցքի փակումն անցյալ տարի դեկտեմբերին «ադրբեջանցի բնապահպանների» կողմից, որն Արցախի հայաթափման սկիզբն էր։

Այս ասոցիացիան ծնվում է ցանկացած բանական հայի մոտ, բայց ոչ՝ հայկական բնապահպանական կազմակերպությունների։

Դժվար է պատկերացնել, որ այսօր կարող են լինել հայկական կազմակերպություններ, որոնք ադրբեջանական կազմակերպությունների հետ միասին որևէ բան կստորագրեն, առավել ևս կոչ՝ ուղղված միջազգային կազմակերպություններին ցանկացած խնդրի մասին, որ չի վերաբերում Արցախին ու արցախահայությանը։ Սակայն, պարզվում է, այդպիսիք կան։

Ընդ որում, նրանք այդ կոչը հրապարակել են Արցախում իրականացվող փաստացի ցեղասպանության օրերին։ Այս օրերին հայաստանյան մի շարք բնապահպանական կազմակերպություններ՝ «Էկոլուրը», Հայկական բնապահպանական ճակատը, և այլն, այլ զբաղմունք չեն գտել, քան մի քանի երկրների, այդ թվում՝ ադրբեջանական բնապահպանական հասարակական կազմակերպությունների հետ ստորագրելու ինչ-որ կոչ՝ ուղղված «Վերակառուցման և զարգացման բանկին» (ՎԶԵԲ), որպեսզի ՎԶԵԲ–ը հրաժարվի հանքարդյունաբերական ներդրումներից։

«9 երկրների քաղհասարակության 20 և միջազգային բնապահպանական-իրավապաշտպան 7 կազմակերպություններ դիմել են ՎԶԵԲ-ին՝ հանքարդյունաբերության ոլորտում ներդրումները վերանայելու պահանջով»,- ասվում է հայտարարության մեջ:

Երբ հայաստանյան այդ նույն բնապահպանական կազմակերպությունների «թեթև» ձեռքով տարիներ շարունակ սևացվում ու վարկաբեկվում էր Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ հանդիսացող հանքարդյունաբերության ոլորտը, մենք, հրապարակայնորեն զգուշացնելով, որ այդ մոտեցումը ոչ մի լավ տեղ չի տանի, այնուամենայնիվ, որպես կանոն, մտածում էինք, որ մարդիկ լավ չեն պատկերացնում՝ ի՞նչ բան է տնտեսությունը, ինչո՞ւ է կարևոր հանքարդյունաբերությունը Հայաստանի համար։ Բայց հիմա արդեն չենք կարող պատկերացնել, որ Արցախում ցեղասպանության ընթացքում ադրբեջանական «բնապահպանների» հետ կոչեր ստորագրելը միամտության հետևանք է: Դժվար է պատկերացնել, որ ամենատարբեր գրանտներից հաջողությամբ օգտվող հայկական ՀԿ-ներն այնքան անգրագետ են, որ չգիտեն, որ ոչ մի ադրբեջանական հասարակական կազմակերպություն չի ստորագրի ոչ մի հրապարակային փաստաթուղթ, առավել ևս՝ հայերի հետ, եթե դրա «դաբրոն» չի ստացել Ադրբեջանական հատուկ ծառայություններից և Ալիևից։

Դժվար է պատկերացնել, որ Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչ հասարակական կազմակերպությունները չեն հետևում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում թիրախավորել Հայաստանի հանքարդյունաբերական ծրագրերը, Ամուլսարը, ԶՊՄԿ-ն, Կապանի հանքը, Ախթալան։

Դժվար է պատկերացնել, որ հայաստանյան այս բնապահպաններն այնքան միամիտ են, որ չեն հասկանում, որ նաև այս՝ ՎԶԵԲ-ին ուղղված կոչը թիրախավորում է հենց Հայաստանի հանքարդյունաբերությունը։

Ադրբեջանն առանձնապես մեծ հանքարդյունաբերություն չունի, ոչ էլ՝ ՎԶԵԲ-ի մասնակցությամբ այդ հանքերի ֆինանսավորում։ Այդ ֆինանսավորումը միայն մեզ է անհրաժեշտ։ Հետևաբար, միանգամայն պարզ է, թե ինչո՞ւ է Ադրբեջանական հատուկ ծառայություններն ադրբեջանական բնապահպաններին Լաչինի միջանցքը փակելուց հետո գործուղել այս անգամ էլ հայկական հանքերի դեմ պետիցիաներ ստորագրելու։

Պարզ չէ միայն, թե ինչո՞ւ են դա անում մեր բնապահպանները, այն էլ՝ այս օրերին։ Պարզ չէ նաև, թե ինչո՞վ են զբաղված Հայաստանի հատուկ ծառայությունները, որոնց մոտ այս գործողությունները կասկած չեն հարուցում։

Իսկ միգուցե և պարզ է։ Եվ պատասխանը բոլորովին միամտությունը կամ, առավել ևս, բնապահպանական մտահոգությունը չէ։

դիտվել է 838 անգամ
Լրահոս
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ օգոստոսի հաշվետվությունը Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է փաստաբանի և ԴԱՀԿ նախկին աշխատակցի Երևանում ոչ սթափ, կիսամերկ տղամարդը խուլիգանություն է արել ոստիկանների ներկայությամբ Ես սրանց սրբապղծության դաշտ չեմ մտնի․․․ շատ հավանական է՝ Փաշինյանը խայծ է գցել․ Գառնիկ Դավթյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալված փաստաբանը Էդգար Հակոբյանն է Արդեն ամեն ինչ բաժանված է. ի՞նչ է Մոսկվայում սպասվում Փաշինյանին․ Հայկ Նայապետյան (video) Թուրքիայից Հայաստան իրականացվել է 1 մլն 336.000 դոլարի արտահանում Ռուբինյա՛ն, Փաշինյանի հետ ձեր ասածի համար տարաձայնություն եք ունենալու․ Արամ Վարդևանյան (video) «Mercedes»-ը բախվել է կայանված «Iveco» բեռնատարին․ 1 հոգի հոսպիտալացվել է Եղոյանին ասե՛ք՝ լռի․ Արթուր Խաչատրյանի խոսքի ժամանակ ՔՊ-ականները խառնվեցին (video) Բաքվին երբեք այդքան էմոցիոնալ չեք արձագանքում, ինչքան ՀԱՊԿ-ին կամ Բելառուսին. Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) «Ադրբեջանը նախապատրաստվում է պատերազմի․ ի՞նչ է արել Փաշինյանը»․ Գևորգ Գևորգյան (video) Իրանը հաստատել է, որ տարածաշրջանային երկրների հետ հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով Արմավիրի մարզպետի 30 հազոր դոլարանոց «Ռոլեքս» ժամացո՞ւյցն եք արտահանել Ինդոնեզիա․ Էդգար Ղազարյան (video) Ձեր ի՞նչ գործն ա էս հարցը․ Արթուր Խաչատրյանը հեգնեց (video) Կրեմլը ողջունել է Թրամփի կոչը Զենելսկուն «Էս զոհերը պետք էին, որ Մարիամիկը ձիուն պաչի, լեզուն դուրս քցի, ու․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Մակրոնը կմեկնի Իսպանիա Հարցիս կոնկրետ պատասխան տվեք․ Ագնեսա Խամոյանը «պատին դեմ տվեց» (video) Առուշը միշտ էլ նիկոլական է եղել․ Նաիրա Զոհրաբյանը պատմություն պատմեց (video) Ֆինլանդիան միացել է միջուկային զսպման Ֆրանսիայի նախաձեռնությանը Ցույց տվեք ՀԱՊԿ-ի այլընտրանքը․ մենք էլ հարցեր ունենք․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին (video) Խաղաղության կառուցումը պահանջում է պատասխանատու խոսք և գործողություններ. «Խաղաղության կամուրջ» Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am