Լեւոն Մկրտչյան. «Եթե մեզ օտար լեզու պետք չէ, եկեք բարբառով խոսենք»

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադարձել է նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված օտար լեզուների, մասնավորապես ռուսաց լեզվի դասավանդման զարգացման հայեցակարգին, որը վերջին մի քանի օրերին լայն հասարակական արձագանք է ստացել. «Հանրակրթության ծրագրերում մեզ համար առաջնային է դիտվում բնական գիտությունների առարկայախմբի ուժեղացումը՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ բուհական կրթությունը վերջին տարիներին առավելապես հումանիտար ուղղությամբ է զարգացել: Որպեսզի մենք կարողանանք բուհական համակարգում ուժեղացնել գիտական, հատկապես բնագիտական ուղղությունները, բնականաբար պետք է սկսենք հանրակրթությունից: Այդ ուղղություների զարգացումն ապահովելու համար կարևորվում է ոչ միայն մասնագիտական առարկաների, այլ նաև օտար լեզուների իմացության ամրապնդումը: Մենք այսօր ունենք մի վիճակ, երբ մեր շնորհալի երիտասարդները, ովքեր սովորում են բնագիտական ֆակուլտետներում, չեն կարողանում դառնալ որակյալ մասնագետներ, որովհետև, բացի հայերենից, այլ մասնագիտական և տեխնիկական գրականությունից օգտվել չեն կարողանում: Այդ խնդիրը բուհում հնարավոր չէ լուծել, այն պետք է լուծում ստանա դպրոցում, այլապես, անկախ նրանից, թե որքան տաղանդավոր է երիտասարդը, նա դատապարտված է դառնալ միջին կամ ավելի ցածր կարգի մասնագետ, որը մեզ չի բավարարում: Եթե մենք ուզում ենք զարգացող գիտություն ունենալ, պահել գիտական երկրի համբավը և ունենալ սեփական ռազմաարդյունաբերությունը, ուրեմն պարտավոր ենք զարգացնել օտար լեզուների իմացությունը, այն պարզ պատճառով, որ գիտական, մասնագիտական և տեխնիկական գրականության հիմնական մասը կամ անգլերենով է, կամ ռուսերենով կամ էլ որևէ այլ միջազգային լեզվով: Մինչ օտար լեզուների ուսուցման բարելավմանն անդրադառնալը, հատուկ ուզում եմ ընդգծել, որ հայագիտական առարկաների ուսուցումը օրենսդրորեն լավագույնս պաշտպանված է: Այսօր ոմանք ինձ հանիրավի մեղադրում են ապազգային գործունեության համար, իսկ ժամանակին մեղադրվում էի ազգայնականության համար, որովհետև հեղինակն եմ այն իրավական պահանջի, ըստ որի հայագիտական բոլոր առարկաների՝ «Հայոց լեզու, «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն», կայուն ժամաքանակով դասավանդումը հանրակրթական բոլոր դպրոցներում պարտադիր է՝ անկախ սեփականության ձևից: Ժամանակին մենք կրթական ծրագրերում ներառեցինք նաև «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որի հեղինակներից եմ նաև ես: Վստահաբար կարող եմ ասել, որ հայագիտական առարկաների դասավանդումը պաշտպանված է»,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, եթե մեզ օտար լեզու պետք չէ, եկեք բարբառով խոսենք: Լ. Մկրտչյանի խոսքով՝ ինքը դեմ է եղել և այսօր էլ անընդունելի է համարում օտարալեզու դպրոցների ստեղծումը, քանի որ համոզված է՝ ցանկացած օտար լեզու կարելի է սովորել միմիայն մայրենի լեզվին լավ տիրապետելու դեպքում: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են ԿԳ նախարարությունն առանձնացրել լատինական լեզուների և ռուսերենի դասավանդման խնդիրները՝ մշակելով առանձին հայեցակարգեր. «Պատճառը մասնագիտական է և գտնվում է մանկավարժական և մեթոդական տիրույթում. ռուսերենի այբուբենը կիրիլիցան է և ուսուցումը ենթադրում է այլ մեթոդաբանություն, անգլերենի, գերմաներենի և ֆրանսերենի այբուբենը լատինականն է, որոնց համար այլ մեթոդաբանություն է նախատեսվում: Ի դեպ, բուհերում լեզվաբանական ֆակուլտետներում ևս բաժանումը նույն տրամաբանությամբ է արված: Գոյություն ունի ռոմանոգերմանական լեզուների, ռուսական բանասիրության և արևելագիտության ֆակուլտետներ: Մենք արդեն առանձին մշակել ենք լատինական լեզուների և ռուսերենի դասավանդման զարգացման հայեցակարգերը, այժմ զուգահեռ Կոնֆիցիուսի կենտրոնի հետ մշակվում է նաև չինարենի զարգացման հայեցակարգը,- նշել է ԿԳ նախարարը և հավելել, որ օտար լեզուների զարգացման հայեցակարգերով հստակեցվել է նաև պետական լեզվաքաղաքականությունը: «ՀՀ պետական լեզուն հայերենն է. սա աքսիոմատիկ ճշմարտություն է և այս հարցի հետ կապված որևէ մտավախություն մեր հասարակությունը պետք է չունենա: ՀՀ պետական լեզուն հայրենն է, իսկ մնացած բոլոր լեզուները օտար լեզուներ են: ԿԳՆ-ի կողմից հանրային քննարկման ներկայացված հայեցակարգով ամրագրվում է, որ ռուսերենը ՀՀ-ում օտար լեզու է: Վստահեցնում եմ, որ դրա կարիքը կար, որովհետև ռուսաց լեզուն մեր երկրում կարելի է ասել որևէ կարգավիճակ չուներ, որովհետև, օրինակ մեր դիմորդները բուհական ընդունելության քննությունների ժամանակ, ռուսերենը որպես օտար լեզու չեն կարող քննություն հանձնել: Մենք նպատակ ունենք ձևավորել օտար լեզուների խորացված ուսուցմամբ դպրոցներ: Մենք մտածում ենք, որ այդ կարգի դպրոցներում, բացի լեզվից կուսուցանվի նաև տվյալ լեզվով գրականության, պատմության, աշխարհագրության և երկրագիտական որոշ դասընթացներ: Դա հավասարապես վերաբերում է անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին և ռուսերենին: Նույնը կլինի նաև չինարենի, հետագայում նաև մի գուցե այլ արևելյան լեզուների պարագայում»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ հորդորելով անհարկի չքաղաքականացնել կրթության և մշակույթի հարցերը: Անդրադառնալով հարցին, թե ում կողմից է տրվել ռուսերենի դասավանդման հայեցակարգի հանձնարարականը՝ Լ. Մկրտչյանը նշել է, որ հայեցակարգի մշակման աշխատանքները սկսվել են նախորդ տարվա դեկտեմբեր ամսից: Կառավարության կողմից տրվել է հանձնարարական՝ բարելավել օտար լեզուների դասավանդումը.«Ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում, բայց այստեղ որևէ խնդիր, իրոք, չկա: Եղել է հանձնարարական՝ օտար լեզուների բարելավման մասին, մենք այն կյանքի ենք կոչել հայեցակարգերի մշակման միջոցով: Այլ կերպ՝ այդ բարելավումը ինչպես էր ապահովվելու: Վարչապետը կառավարության ղեկավարն է, նա դրել է ընդհանուր և մեծ խնդիր, նա չէր կարող ամեն մի փասաթղթի համար առանձին հանձնարարական տալ: Մենք, որպես նախարարություն կատարել են այդ հանձնարարականը՝ մասնագիտական մոտեցմամբ»,- պարզաբանել է ԿԳ նախարար Լ. Մկրտչյանը: Ասուլիսի ընթացքում ԿԳ նախարարն անդրադարձել է նաև ներառական կրթության, դպրոցների խոշորացման, «Դպրոցական սնունդ» ծրագրի հետ կապված հարցերի:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am