Էրդողանի կողմնակիցները կրկին ուժ են գործադրել ԱՄՆ-ի տարածքում (տեսանյութ)

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Նախագահ Թրամփը ջերմորեն ողջունել է Թուրքիայի նախագահին՝ նրան անվանելով իր ընկեր, ով պատվով ղեկավարում է աշխարհի շատ դժվար մի հատված: Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Սա նախագահների առաջին հանդիպումն էր Վաշինգտոնում գրանցված միջադեպից հետո, երբ Էրդողանի կողմնակիցներն ու անվտանգության աշխատակիցները ծեծի էին ենթարկել հակաէրդողանյան ցուցարարներին: Միջադեպին մասնակցել էին ինչպես Էրդողանի թիկնապահներն, այնպես էլ Թուրքիայի դեսպանության անվտանգության աշխատակիցները: Այն գրանցվել էր Սպիտակ տանը երկու նախագահների հանդիպումից կարճ անց: Օրերս ևս այս անգամ Նյու Յորքում Էրդողանի մասնակցած միջոցառմանը գրանցվեց միջադեպ ուժի գործադրմամբ: Ժամեր առաջ նախքան նախագահների հանդիպումը Էրդողանի աջակիցները Նյու Յորքի հյուրանոցներից մեկում ծեծել են Էրդողանի ելույթն ընդհատած երեք ցուցարարների: Նյու Յորքում Էրդողանը հանդես էր գալիս ելույթով հարյուրավոր մասնակիցների առջև թուրք-ամերիկյան գործարար կազմակերպություններից մեկի կազմակերպած միջոցառմանը: Թուրքիայի նախագահի ելույթն ընդհատեց մի անձնավորություն, ով սկսեց բացականչել «ահաբեկիչ» բառը: «Ամերիկայի Ձայն»-ի նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները Էրդողանի կողմնակիցների հարվածների տարափի ներքո փորձում դուրս բերել այդ անձնավորությանը դահլիճից դեպի ավելի անվտանգ հատված: Մի փոքր ուշ, երբ երկրորդ անձը սկսեց բացականչել նույն բառը, նա ևս բռնության ենթարկվեց Էրդողանի աջակիցների կողմից՝ ստանալով հարված գլխին թուրքական դրոշով: Վերջինիս ևս դուրս բերեցին դահլիճից անվտանգության աշխատակիցները: Նույն ճակատագրին է արժանացել երրորդ բողոքարարը: Էրդողանն արձագանքել է՝ կոչ անելով հանդարտության և ընդգծել, որ կարիք չկա մի քանի ահաբեկիչների պատճառով խաթարել միջոցառումը: Սա փաստորեն վերջին 4 ամիսների ընթացքում բռնի ուժի կիրառմամբ գրանցված երկրորդ միջադեպն է ԱՄՆ-ի տարածքում Էրդողանի անվտանգության աշխատակիցների ու կողմնակիցների մասնակցությամբ ու որին ներկա է գտնվում նախագահ Էրդողանը: Նախկին տարիներին ևս գրանցվել էին միջադեպեր, երբ Թուրքիայի նախագահի անվտանգության անձնակազմը փորձել է ուժ կիրառել բողոքարարների դեմ:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am