Ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված. դժգոհություն գյուղացիներից

«Փաստ» օրաթերթը գրում է. Դեղձը չի մթերվում, արտահանումն էլ՝ գրեթե դադարեցված է. գյուղացիները փակուղու առջեւ են կանգնել: Արմավիրի մարզի Լենուղի գյուղի այգիներում դեղձը ծառերի տակ է մնացել: «Հիմա, ծառերի տակ 100–200 տոննա դեղձ կա թափված: Չի մթերվել, չենք կարողացել վաճառել, բերքահավաք էլ չենք արել ու սաղ դեղձը թափվել է: Ծառերի տակ ոտք դնելու տեղ չկա»,– «Փաստ» օրաթերթին ահազանգեցին Լենուղի գյուղի բնակիչները: Միակ գործարանը, որը գյուղացիներից դեղձ է ընդունում «Նոյ»–ն է: Այն դեղձը գնում է կիլոգրամը 60 դրամով, բայց գյուղացին հնարավորություն չունի բերքը գործարան հասցնել: Այն ստիպված կիլոգրամը 40 դրամով վերավաճառողներին է տալիս, որպեսզի նրանք դեղձը գործարան հասցնեն: «Միջնորդն ավելի շատ է աշխատում, քան դեղձատերը: Մի կիլոգրամը 40 դրամով ենք վաճառում: Մենակ բանվորին մի օրվա համար 5000 դրամ փող ենք տալիս: Ամեն այգում ամենաքիչը 3 բանվոր է պետք: Մարդ կա, որ ինքն է դեղձը գործարան տանում՝ 15000 դրամի էլ տեղափոխման համար մեքենային է վճարում»,– դժգոհեցին այգետերերը: «Փաստ»–ի տեղեկություններով, սակայն գործարանը գյուղացիներին տեղում չի վճարում: Գյուղացուց գնած բերքի դիմաց կվճարեն փետրվարին: ««Նոյն» էլ քմահաճ է, մի օր տանում է, 3 օր չի տանում»,– բողոքեց գյուղացին: Գյուղացիները պատմեցին, որ 15 օր է՝ ինչ դադարեցվել է արտահանումը: Անհատ ձեռներեցները Լենուղի են եկել եւ դեղձ գնել: Վերջին օրերին, սակայն գնորդները հրաժարվել են գյուղացու հետ առեւտուր անել: «Չեք պատկերացնի՝ սկզբում ինչքան լավ էր: Նույնիսկ դաշտերի համար վիճում էին, թե ով որ դաշտը պետք է տանի, հետո կամաց–կամաց սաղ հետ քաշվեցին: Մի քանի օր առաջ եկան, ասեցին, որ Ռուսաստանում դեղձը չի ծախվում, չենք կարող տանել: Դաշտ կար, որ արդեն գինն էին պայմանավորվել, բայց թողեցին ու գնացին»,– փոխանցեց մեր զրուցակիցը: Լենուղիում շուրջ 250 հեկտար դեղձի այգի կա, բերքի քանակից չեն դժգոհում: Համայնքում ոռոգման ջուր չկա, ինչի պատճառով էլ բերքի որակը տուժել է: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am