Ռուբեն Վարդանյանը հետաքրքրված է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ով
Գործարար եւ բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հետաքրքրված է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ով: Հիշեցնենք,որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը պատկանում է Մաքսիմ Հակոբյանին: 2014-ի հունիսի 24-ին կոմբինատի երկարամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ազատվել էր տնօրենի պաշտոնից` նշանակվելով կոմբինատի խորհրդի նախագահ: Որոշումից հետո կոմբինատի 75 տոկոսի բաժնետեր գերմանական «Քրոնիմետ մայնինգ» ընկերությունը մրցույթ էր հայտարարել որտեղ հաղթող էր ճանաչվեց ավստրալացի ինչ- որ մեկը՝ նշանակվելով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն: Օտարերկրացի տնօրենը կամաց-կամաց սկսել է իր թիմին ներգրավել կոմբինատի աշխատանքներում: Այսօր արդեն հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը և իր ռուս գործընկերները, մեր ունեցած տեղեկություններով, հետաքրքված են կոմբինատով: Նրանք նույնիսկ հանդիպումներ են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ,որոշ համաձայնություններ ձեռք բերել,սակայն այլ մանրամասներ հայտնի չեն:
