Արտակարգ դեպք Մեղրու մաքսակետի դարպասների մոտ. դանակահարվել է 3 քաղաքացի

Shamshyan.com-ը գրում է.Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Սյունիքի մարզում 3 քաղաքացիների դանակահարության փաստով: Ժամը 00:10-ի սահմաններում Մեղրիի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մեղրիի բաժին հայտնել են, որ որովայնի մասում սուր կտրող-ծակող գործիքից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արա Դավթյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Մինասյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վոլոդյա Ստեփանյանն է, Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակիչ, 42-ամյա Հրաչ Վարդանյանն է և Սյունիքի մարզի Կուրիս գյուղի բնակիչ, 42-ամյա Սամվել Մկրտչյանն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 23:40-ի սահմաններում Մեղրիի մաքսակետի դարպասների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձնանց և Սյունիքի մարզի Թխկուտ գյուղի բնակիչ, 26-ամյա Թաթուլ Գևորգյանի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց: Մինչ ոստիկանները հիվանդանոցում կպարզեին դեպքի հանգամանքները, Ոստիկանության Մեղրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հայկ Բաբայանը ավագ օպերլիազոր Վովա Օհանյանը, և օպերլիազոր Գարեգին Հովհաննիսյանը վիճաբանության վայրում պարզում են, թե ինչն է եղել պատճառը, այն է՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների տեղափոխման հարցում ծագել է վիճաբանություն, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ: Մեղրիի ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Թ. Գևորգյանը լուսաբացին կամավոր ներկայացել է Ոստիկանության Մեղրիի բաժին և խոստովանել տեղի ունեցածը ու ներկայացրել դանակը, որով հարվածել է նշված անձանց:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am