ԴԱԻՇ-ի գրոհայինները հրթիռները լիցքավորում են մարմինը քայքայող նյութով
Իրաքի Անբար նահանգի ազգային աշխարհազորայինների մարտիկները քիմիական զենքի երկու պահեստ են հայտնաբերել Էր-Ռամադի քաղաքի արևմտյան արդյունաբերական շրջանում, որն ավելի վաղ եղել է ԴԱԻՇ-ի գրոհայինների վերահսկողության տակ:
Տարաներում պահվում է մարդու մարմինը և մետաղ քայքայող նյութ՝ վինիլտրիքլորսիլան (Сorrosive UN 1305՝ ըստ ՄԱԿ-ի դասակարգման): Մաշկի վրա հայտնվելու դեպքում նյութն առաջացնում է մարմնի ուժեղ այրվածքներ, իսկ շաղ տալու դեպքում վնասում է մարդու շնչառական և մարսողական համակարգը:
