Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրով

Հայաստանում կա ոչ կառավարական կազմակերպությունների հզոր լոբբի, որոնք փորձում են խաթարել Ռուսաստանի ազդեցությունը երկրում: ՄԱԿ-ում ելույթին հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այն, որ Հայաստանում, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության մի շարք այլ երկրներում, ընդհանրապես, կա հզոր լոբբի՝ ներկայացված հասարակական կազմակերպությունների մի շերտով, որը ստեղծված է, այդ թվում՝ արևմտյան բազմաթիվ հիմնադրամների միջոցով, որոնք նպաստում են Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների շահերին, և այդ շահերը Ռուսաստանի ազդեցությունն այնտեղ խաթարելն է, դա փաստ է»,- ասել է Լավրովը։

«Մենք դրան վերաբերվում ենք որպես արհեստականորեն բորբոքված կրքերի, գիտենք, թե ում է դա հետաքրքրում և ով է ղեկավարում: Ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ Մոսկվան համոզված է, որ հայ ժողովուրդը այլ տեսակետ ունի։

«Մենք համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը, իսկ իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին՝ այս տարածաշրջանի երկրների հետ, ոչ թե օվկիանոսից այն կողմ գտնվողների»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Դրա հետ մեկտեղ, Լավրովը նշել է, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն իրենց ծառայություններն են պարտադրում Երեւանին եւ Բաքվին՝ ապակայունացում բերելով Հարավային Կովկասի տարածաշրջան։

«Այժմ Բրյուսելն իր միջնորդական ծառայությունները պարտադրում է Ադրբեջանին եւ Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ ապակայունացում բերելով Հարավային Կովկաս»,-ասել է նա։

Խոսելով Արցախում այս պահին ստեղծված իրավիճակից Լավրովը նշել է, որ ռուս խաղաղապահները կանեն ամեն ինչ՝ օգնելու Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատմանը և այնտեղ վստահության ամրապնդմանը։

«Հիմա, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները կարգավորեցին երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքի, դրա հաստատման, վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորակազմն ամեն կերպ կնպաստի դրան»,- ասել է Լավրովը։

Անդրադառնալով խաղաղապահների թվին, նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թիվը որոշվում է՝ ելնելով տեղում տիրող իրավիճակից։ «Նրանք նպաստում են Ղարաբաղի և Բաքվի միջև երկխոսության հաստատմանը»,- ասել է Լավրովը։

«Մեր խաղաղապահներն այժմ օգնում են Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանցի պաշտոնյաների միջև շփումներին։ Խաղաղապահներն այնտեղ ներկա են ՝ ելնելով այն հանգամանքից, որ նրանց դերը կարևոր է վստահության ամրապնդման համար, որպեսզի ղարաբաղցիները հատկապես սկզբնական շրջանում, իրենց ապահով զգան»,- ընդգծել է Լավրովը։

Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև որոշ հայ քաղաքական գործիչների քննադատությանը:

«Եվ երբ հայ հասարակության մեջ քննարկումներ սկսվեցին ղարաբաղյան խնդրի համատեքստում Ռուսաստանի դերի մասին, Հայաստանի խորհրդարանի նախագահը (Սլեն Սիմոնյանը - խմբ.) չամաչեց հայտարարել, որ Ղարաբաղը ադրբեջանցուն տվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ 2020 թվականի նոյեմբերին։ Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ համաձայնագրում ասվում էր, որ Ղարաբաղը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և ենթադրվում էր, որ Ղարաբաղի կարգավիճակը հետաձգվում է ու կդիտարկվի ավելի ուշ»,– ասել է նա։

Ըստ ՌԴ արտգործնախարարի` երբ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ Պրահայում (2022 թվականի հոկտեմբերի 6-ին - խմբ.) ստորագրեց փաստաթուղթը` ճանաչելով Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, Ռուսաստանին մեղադրելն անընդունելի է։

«Ի դեպ, այդ փաստաթղթում (նկատի ունի Պրահայի հռչակագիրը - խմբ.) նրանք մոռացել են գրել ԼՂ հայերի իրավունքների ապահովման անհրաժեշտության մասին», - նկատել է նախարարը:

Վերադառնալով Մոսկվայի հասցեին հնչող քննադատություններին ՝ Լավրովը վստահեցրել է, որ ռուսական կողմը դրան վերաբերվում է որպես արհեստականորեն սրվող կրքերի։

Zham.am

դիտվել է 584 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am