Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հռոմի պապ Ֆրանցիսկոսը փակ դռների հետևում քննարկել են Ուկրաինայում, Լեռնային Ղարաբաղում և Աֆրիկայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին:
Նշվում է, որ մոտ կես ժամ տևած քննարկումների առանցքում են եղել նաև միգրացիոն ճգնաժամը և էկոլոգիան։ Հռոմի պապն ու Մակրոնը անդրադարձել են բժշկական միջամտությամբ կյանքից հեռանալու հարցերին, և Ֆրանսիայի նախագահը ներկայացրել է էվթանազիայի մասին օրինագծի մեթոդաբանությունը:
Նախագահի շրջապատից նշել են` թեև Հռոմի պապը եվրոպացի քաղաքական գործիչներին դատապարտել է միգրանտների խնդիրների նկատմամբ անտարբերություն դրսևորելու համար, բայց Փարիզն այդ հարցում ամաչելու բան չունի. Ֆրանսիան հյուրընկալության և ինտեգրման երկիր է:
Ինչ վերաբերում է էվթանազիայի մասին օրինագծին, ապա, ըստ գործակալության, Մակրոնը զրույցի ընթացքում չի մանրամասնել դրա բովանդակությունը:
Սեպտեմբերի 22-ին մեկնարկել է Հռոմի պապի երկօրյա այցը Մարսել, որի ընթացքում նա մասնակցել է «Միջերկրածովյան հանդիպումներ» կաթոլիկ նախաձեռնությանը և հանդիպել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Սեպտեմբերի 23-ին նա պատարագ կմատուցի «Օրանժ Վելոդրոմ» մարզադաշտում։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը