Ահա Ադրբեջանը, որին դու աջակցեցիր, աշխարհ. Լեմկինի ինստիտուտ

«Դե ինչ, աշխարհ, ահա Ադրբեջանը, որին աջակցեցիր ու արդարացրիր՝ չնայած ցեղասպանության գծով փորձագետների եւ ցեղասպանության կանխման հարցերով զբաղվող կազմակերպությունների բազմաթիվ նախազգուշացումներին»։ Այս մասին ասվում է Х հարթակի միկրոբլոգում տեղադրված Ցեղասպանության կանխման Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ։

«Արցախից ստացվում են երեխաների գլխատման եւ ավագ տղաներին ու տղամարդկանց կանանցից եւ երեխաներից բաժանելու պատմություններ։ Մենք հուսով ենք, որ դա ճիշտ չէ, բայց հիմքեր ունենք կարծելու, որ այդպես է։ Ադրբեջանը մշտապես հայերի հետ վարվել է բարբարոսության այդ մակարդակով, հատկապես 2016, 2020 եւ 2022թթ. պատերազմների ժամանակ։ Այդ երկիրը կառավարում են մարդիկ, որոնք չեն թաքցնում իրենց ներքին ատելությունը հայերի հանդեպ։

Նման գազանությունները տարածված էին նաեւ ցեղասպանության ժամանակ։ Դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ, օրինակ, երբ սերբական զորքերը զավթեցին Սրեբրենիցան 1995թ. (եւս մեկ ցեղասպանություն, որին նպաստեցին Արեւմուտքի տատանումները)։ Երեխաներին գլխատեցին, տղամարդկանց եւ ավագ տարիքի տղաներին առանձնացրին՝ հաշվեհարդար տեսնելու համար։ Զանգվածային բռնաբարություն։ Հանցագործներն արբած էին իշխանությամբ եւ ատելությամբ։

Դե ինչ, աշխարհ, ահա Ադրբեջանը, որին աջակցեցիր ու արդարացրիր՝ չնայած ցեղասպանության գծով փորձագետների եւ ցեղասպանության կանխման հարցերով զբաղվող կազմակերպությունների բազմաթիվ նախազգուշացումներին։ Մենք հասկանում ենք՝ Ադրբեջանը նավթով հարուստ երկիր է, Իրանի թշնամին, ճանապարհ դեպի Կենտրոնական Ասիա, բայց արդյոք այս ամենն իսկապես արժեր այն բանին, որպեսզի ձեր հոգին վաճառեիք եւ դավաճանեիք մի ամբողջ ժողովրդի։ Իհարկե ոչ։ Եվ այնուամենայնիվ, մենք այստեղ ենք։

Եկեք երբեք չմոռանանք համաշխարհային առաջնորդների ագահությունը, վախկոտությունը եւ (որոշ դեպքերում) չարությունը, որոնք 2020 թվականից ձեւացնում են, թե Ադրբեջանը մի ինչ-որ այլ բան է՝ ահաբեկչական պետությունից բացի, որը ցեղասպանություն է կատարում»,-ասվում է հայտարարության մեջ։

դիտվել է 536 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am