ՀԱՏՈՒԿ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՔ ԱՆԸՆԴՀԱՏ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ«ԲԱՅՑ Ո՞Վ Է ԳԱԼՈՒ ՍՐԱՆՑ ՏԵՂԸ»
Հարգելի տիկնայք և պարոնայք,
եթե մարդը ցանկացած պաշտոնում կամ աշխատավայրում չի կարողանում աշխատել, կատարել իր անմիջական պարտականությունները, տապալում է ամեն ինչ, ինչպե՞ս են վարվում այդ մարդկանց հետ: Չեմ կարծում, որ պարբերաբար սխալ ախտորոշում կատարած կամ օպերացիաների ընթացքում մարդ սպանած բժշկին հեռացնելուց առաջ, ձեզ մոտ հարց առաջանա, բա ո՞վ է նրա փոխարեն աշխատելու: Անգրագետ և երեխային ծեծող ուսուցչին աշխատանքից հեռացնելուց առաջ, երևի միշտ ձեզ տանջում է այդ հարցը. «Բա ով է գալու այդ անգրագետի փոխարեն»: Իր զինվորներին մենակ թողած և ռազմադաշտից փախած կամ զինվորի մեջքից կրակող հրամանատարին պաշտոնից հեռացնելուց առաջ դուք երևի միշտ մտածում եք, որ «խեղճ հարիֆն ինչ աներ» և, որ ամենակարևորն է՝ ով է գալու նրա տեղը: Փորձեք այս հարցերին պատասխանել ինքներդ Ձեզ, կանգնելով հայելու առաջ և նայելով Ձեր իսկ աչքերի մեջ... և կհասկանաք, որ էլ երբեք այդ հարցը չեք տա..., եթե իհարկե դեռ մարդ եք մնացել և ունեք բանականություն։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը