Այդ ինչի՞ց են այդպես ինքնաոգևորվել քպականները

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ու երեկ, երբ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպական թիմակիցների վարած «քաղաքականության» հետևանքով արդեն Ստեփանակերտ հասած բարբարոս թշնամին հայերին կոտորում ու կրակի տակ էր պահում, նույն ՔՊ «կարկառուններից» շատերը մի առանձնահատուկ ակտիվության մեջ էին ընկել: Երևի «շեֆից» ստացված հրահանգով, մեկը մյուսին հերթ չտալով, ոմանք նաև հրճվանքախառն գրառումներ էին անում՝ խոսելով ինքնիշխանությունից, անկախությունից, հայրենասիրությունից: Իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ոչ անհայտ Արայիկ Հարությունյանը մի վերամբարձ տոն վերցրած հեգնում էր, թե բա՝ «ա՜յ, որ մեզ ընտրեի՜ք...»: Բոլորին չթվարկենք , ուղղակի արձանագրենք, որ նրանք իրականության զգացողությունը կորցրածի տպավորություն են թողնում:

Դեռ չենք խոսում «Եռաբլուր» գնացած քպական «ակսակալների» մասին, որոնց հետ բոլորը տեսան, թե ինչ կատարվեց: Չենք խոսում բախտի բերմամբ պատգամավոր դարձած մի երկուսի մասին, որոնք բարդ բառերով գրած տեքստերը ոգևորված իրենց պատին են դնում: Բառեր, որոնց իմաստն իրենք էլ չեն հասկանում՝ «հիբրիդային պատերազմից» սկսած... Կարելի է ենթադրել, որ Փաշինյանի «առաջին շարքի» թիմակիցներն այդպես ոգևորվել, այդպես չարախնդում ու հրճվում էին իրենց «հատուկ պարապեցված» գույնզգույնաբերետավոր «ոստիկանների» վայրագ վարքից, փողոց ելած հայ մարդկանց վրա իրականացրած վայրենի հարձակում-խոշտանգումներից:

Քպական կարկառուններից ինքնիշխանության, պետության, պետականության, հայրենիքի մասին խոսքերն ինքնին զավեշտական են հնչում, ավելի ճիշտ՝ տխուր ու աղետային ազդեցություն են թողնում: Էլ չասած՝ նրանց դրսևորած, այսպես ասենք՝ «հայրենասիրական պաթոսը»: Հիմա այս՝ իշխանություն դարձած քպականները «հայրենասիրական պաթոսի» աստառի տակ երկիր են կործանում: Սա երևի իսկը այն դեպքն է, երբ արժե գործածել հանրահայտ խոսքը այն մասին, թե ո՛ւմ վերջին հանգրվանն է «հայրենասիրական պաթոսը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 878 անգամ
Լրահոս
Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am