Ով է ցուցարարին կալանավորած իշխանության սրտի դատավորը և ինչ ունեցվածք ունի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը այն դատավորն է, որը հանուն Արցախի պայքարող եւ անհնազանդություններ իրականացնող ցուցարարներին կալանավորելու որոշում է կայացրել։ Ընդ որում՝ երիտասարդը արցախցի է, նրա ընտանիքը Ստեփանակերտում անվտանգ գոյության պայքար է մղում:

Իսկ ո՞վ է դատավոր Ֆարխոյանը: Նա պաշտոնի նշանակվել է 2018 թվականի հունվարի 25-ին՝ այն նույն տարում, երբ հայրենիք հանձնող իշխանությունները եկան թատերաբեմ։ Ի դեպ, նա միշտ աչքի է ընկել իշխանությունների «սրտի որոշումներ» կայացնելով։ Նա այն դատավորն է, որ կալանավորելու որոշում է կայացրել ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանին, ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին։ Ֆարխոյանը հայտարարագրել է մեկ բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, որը ձեռք է բերել 1991 թվականին։

Դատավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 245 հազար 359 դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն 500 հազար դրամ։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 126 հազար դրամ, որից 13 մլն 126 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից, իսկ եկամտի մյուս մասը վարկ է։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը սեպտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 7 մլն 461 հազար դրամ։ Նկատենք, որ Ֆարխոյանի եղբայրը՝ Ջոն Ֆարխոյանը, անցնում էր 2020թ. փետրվարին առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի հետ նույն գործով, սակայն ազատ արձակվեց գրավի դիմաց: Դեռ պարզաբանման է ենթակա նաեւ հենց դատավորի հայտարարագրած ու գուցե չհայտարարագրած կարողությունը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 521 անգամ
Լրահոս
Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am