«Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել

Պարզվել են Ավան վարչական շրջանում գործող «Ալլադին Քիդս Քլաբ» մասնավոր մանկապարտեզում մանկահասակ երեխաների նկատմամբ գործադրված բռնության դեպքերի մի շարք հանգամանքներ:
2023 թվականի սեպտեմբերի 15-ին նշված մանկապարտեզի սաներից մեկի ծնողից հաղորդում է ստացվել՝ մանկապարտեզի ներքին տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ սույն թվականի օգոստոսի 2-ին հիշյալ մանկապարտեզի մաքրուհու կողմից 2022թ. հունվարին ծնված երեխային հարվածելու և իր որդու հասցեին վերջինիս և մանկապարտեզի տնօրենի կողմից անվայել արտահայտություններ հնչեցնելու, բիրտ վերաբերմունք ցուցաբերելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում հաղորդում ներկայացրած ծնողը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել այլ տեսագրություններ ևս, որոնց զննությամբ տվյալներ են ստացվել նաև՝ մանկապարտեզի մանկահասակ այլ երեխաների նկատմամբ նմանատիպ ենթադրյալ հանցանք կատարելու վերաբերյալ:

Դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ևս երեք քրեական վարույթ, որոնք, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ՝ հարցաքննվել են մի շարք վկաներ, ինչպես նաև՝ մանկապարտեզի աշխատակիցներն ու տնօրենը։ Ուսումնասիրվել են վարույթն իրականացնող մարմնին ներկայացված տեսանյութերը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի տնօրենը, գիտակցելով երեխաների անօգնական գտնվելու հանգամանքը, նույն մանկապարտեզի մաքրուհու հետ խմբի կազմում, 2023թ. օգոստոսի 2-ին, սեպտեմբերի 12-ին և 14-ին մանկապարտեզի խնամքին հանձնված երեխաների խնամքը պատշաճ իրականացնելու փոխարեն, գիտակցելով իրենց քայլերով մանկահասակ երեխաների մոտ հոգեբանական բացասական հետևանքներ առաջացնելու անխուսափելիությունը, բիրտ կերպով սաստել են երեխաներին, վախ առաջացնելու միջոցով հոգեկան ազդեցություն գործադրել, հարվածել են երեխաներին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա մանկապարտեզի տնօրենին և մաքրուհուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է մասնակի. դատարանը որոշում է կայացրել՝ տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել տնային կալանք, իսկ մաքրուհու նկատմամբ՝ վարչական հսկողություն, 1մլն դրամի չափով գրավ և պաշտոնավարման կասեցում խափանման միջոցներ կիրառելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

դիտվել է 283 անգամ
Լրահոս
Ճիպոտահարող գազան տղամարդը Եթե Վեհափառը հաստատուն մնա իր կամքի մեջ, մենք կարճ ժամանակում կհաղթենք կիսաթուրքերին Արդեն 9 տարի մենք գրեթե ձմեռ չենք ունենում «Թափառող հավատացյալների հոտն» ի՞նչն է ծափահարում՝ 5000 զավակների եղերական մահը՞, Արցախի կորուստը՞ Արևմուտքում սառեցված ռուսական ակտիվների բռնшգրավումը անկանխատեսելի հետևանքներ կունենա Եվրամիության համար․ Օրբան Վանաձորում 22-ամյա վարորդը «Mercedes»-ով վրшերթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 73-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մшհшցել է Իշխանությունը չի կարողանում հաղթել Եկեղեցուն․Փաշինյանը թևակոխում է ավելի վտանգավոր փուլ Արագածոտնի թեմը դատապարտում է իր առաջնորդի նկատմամբ կատարվող բռնաճնշումը Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Ինչպես հաղթել Նիկոլին մինչև 2026 թ. փրայմերիզ ընդդիմության ներսում․ Սամվել Ֆարմանյան Դուք վկայեցիք, որ ծառայում եք Մայր Եկեղեցուն. Սամվել դպիր Գրիգորյանը՝ Արմավիրի թեմի քահանաներին ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախ վերադարձի իրավունքը «անիրատեսական» է, երբ բացակայում է քաղաքական կամքը․ Հակոբյան Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար․ Խաչատրյան Պատվերը քաղաքական էր, դատարանն ազատ արձակեց Հակոբյանի վրա մեջքից հարձակված խուժանին․ քաղաքագետ Վահագն Չախալյանին բանտախցում պահում են անմարդկային պայմաններում․ ահազանգ «Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան Այգեշատի եկեղեցում կախել են ՀՀ դրոշը. Սիոն Սրբազանը զեղչեց Վեհափառի անունը Որքա՞ն են Փաշինյանի արտասահմանյան գործուղումները «նստել» բյուջեի վրա. Sputnik Արմենիա Քաղաքական դերակատարները հարձակվում են եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով. Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ եկեղեցի. Խաժակ Սրբազան «Անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում». ընդդիմադիրները հանդիպում են ունեցել «Հավատում ենք, որ արդար դատավարություն կլինի ու տղաները դուրս կգան». եկեղեցու դեմ պայքարին միացած Վազգեն Միրզախանյանը հավատացնում է, թե իրեն շատ է մտահոգում, որ Սրբազան Հայրերը կալանքի մեջ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am