«Լակոտ, ես բանուգործ չունե՞մ, քո հետևից ընկնեմ». Արթուր Վարդանյանը՝ «Զինված խմբի» գործով վկային
Այսօր` սեպտեմբերի 22-ին, զինված խմբի գործով գործով հերթական դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց վկա Իլիչ Թադևոսյանը: Դատավորի հարցին, թե ամբաստանյալներից ում եք ճանաչում, վկան ասաց, որ իր համագյուղացիներին Վաղինակ Ստեփանյանին, Արթուր Վարդանյանին, Ավետիս Բարեյանին: Վերջիններս Արմավիրի մարզի Արեւիկ գյուղի բնակիչներ են: Ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը բարկացավ, երբ նա իր ցուցմունքով նշեց, որ իր հորն Արթուրը ցանկացել է Քեսաբ տանել եւ, երբ նա զանգել է հորը, ինքը վերցրել է հեռախոսը և զգուշացրել այլեւս չանհանգստացնեն իր հորը: Արթուր Վարդանյանը վկային հորդորեց սուտ ցուցմունք չտալ՝ զգուշացնելով, որ այլապես քրեական պատասխանատվության կենթարկվի: «Գիտես չէ, որ կեղծ ցուցմունք տալը լավ բան չի: Քանի՞ անգամ ինձ զանգեցիր դու, ինչ սուտ, իրար հակասող ցուցմունք ես տալիս»,-վկային հարցրեց Արթուր Վարդանյանը: «Ես հեռախոսը վերցրի ու ասացի, որ հորս հետ գործ չունես, նա պատերազմի մասնակից է եղել, առողջական խնդիրներ ունի, չեմ ուզում, որ իմ հայրը մասնակցի այդ պատերազմին: Նա էլ ինձ պատասխանեց՝ լակոտ, ես բանուգործ չունե՞մ, քո հետևից ընկնեմ, ես հազար հատ գործ ունեմ...»:
