Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի նկատմամբ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումից հետո՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ հեռախոսակապ չի հաստատել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։
Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն կապ է հաստատել վարչապետի մամլո խոսնակ Նազելի Բաղդասարյանի հետ, ով նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար իր ելույթներում նշում է, որ ՀՀ կառավարության անդամները կապի մեջ են ԼՂ իրենց գործընկերների հետ։
«Նա մասնավորապես նշել է. «Մենք մշտական կապի մեջ ենք Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ և այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք այնուամենայնիվ արձանագրել, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան: Դա Լեռնային Ղարաբաղի մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք նաև, ինչ-որ առումով, կիսում ենք»։ Խմդրում եմ հիմք ընդունել այս հայտարարությունը»,-ասաց Բաղդասարյանը։
Մեր ուղիղ հարցին, թե խոսքը երկրի ղեկավարների միջև ուղիղ հեռախոսակապի, հաղորդակցության մասին է, հետեւապես կարող ենք արձանագրել, որ Փաշինյանն անձամբ չի խոսել Շահրամանյանի հետ՝ Բաղդասարյանն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը