Ես անձամբ երբեք չեմ տեսել Ժիրայր Սեֆիլյանին. գործով վկա
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի էր ունենում Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Դատական նիստինմասնակցող «Հիմնադիր խորհրդարանի» նախկին անդամ Վիգեն Կանաշյանը նշեց, որ որեւէ առնչություն չի ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարների հետ։ Նրա հայտարարությամբ՝ ինքը Լիբանանից է, 2013 թ հունվարին մշտական բնակություն է հաստատել Հայաստանում, եւ որպեսզի ընկերներ, շրջապատ ձեռք բերի, անդամակցել է ՀԽ-ին, «Քաղաքացիական բանակ» ՀԿ-ին։ «Ինձ երկու անգամ զանգահարել են, որպեսզի մասնակցեմ հավաքներին, մեկ անգամ մասնակցել եմ, տեւել է 10-15 րոպե այդ հավաքը, դրանից հետո կրկին զանգահարել են, բայց ասել եմ, որ զբաղված եմ, չեմ կարող մասնակցել։ Ես անձամբ երբեք չեմ տեսել Ժիրայր Սեֆիլյանին։ Ես վիրտուալ տիրույթի միջոցով եմ անդամակցել Հիմնադիր խորհրդարանին»։
