Վաղ առավոտից դասադուլ է բազմաթիվ ուսումնական հաստատություններում։
Yerevan.Today-ը փորձեց ի մի բերել մեզ հասանելի տեղեկատվությունը։
Եվ այսպես․
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը միացել է դասադուլին։ Ըստ տեղեկությունների՝ տնօրինությունը փակել է մուտքի դռները, որ ուսանողությունը դուրս չգա շենքից։
Տնտեսագիտական համալսարանում ևս դասեր չեն իրականացվել։
Դասադուլ են իրականացրել և միացել ակցիային բազմաթիվ ուսանողներ Երևանի պետական համալսարանից և Երևանի պետական բժշկական համալսարանից։ Ուսանողները երթով շարժվել են Հանրապետության հրապարակ։
Դասադուլեն արել և Երևանի Սարյան փողոցը փակել Երևանի թիվ 29 դպրոցի աշակերտները։
Դասադուլ են իրականացրել Երևանի Հակոբ Կոջոյանի դպրոցի բարձր դասարանի աշակերտները։ 8, 11 և 12-րդ դասարանի աշակերտների մեծամասնությունը դպրոց չի գնացել, դասապրոցեսը պարալիզացվել է։ Անգամ ՔՊ-ական տնօրեն Ռուզան Երեմյանի սպառնալիքները չի ազդել աշակերտների վրա։
Դպրոցական դասադուլի մասին տեղեկություններ ստանում ենք Երևանի բազմաթիվ դպրոցներից։ Աշակերտները հրաժարվել են դպրոց գնալ՝ ի աջակցություն Արցախում իրենց հասակակիցների։
Դասադուլ է հայտարարել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը։
Դասադուլին են միացել բազմաթիվ ուսանողներ Բրյուսովի անվան համալսարանից։ Համալսարանի պրռեկտոր Ցոլակ Ակոպյանը հայտարարել է գործադուլ և կոչ արել ուսանողներին որ չվախենան սպառնալիքներից, եթե ուզենան դասադուլ անել։
Դասադուլ են հայտարարել Շիրակի պետական համալսարանի մի շարք ուսանողներ։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը