Հայաստանը չի կարող աչք փակել ռուս խաղաղապահների ձախողումների վրա, այս մասին ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նախորդ տարի Մարտակերտի բնակչին խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները համոզել էին, տարել էին դաշտ ու ասել, որ մենք երաշխավորում ենք քո անվտանգությունը, կարող ես քո տրակտորով դաշտը հերկել, տրակտորի ղեկին Ադրբեջանի դիպուկահարը սպանել էր նրան՝ խաղաղապահն էլ կողքը նստած»,- նշեց Փաշինյանը։
Նա ասաց, թե շատ բաներ կան, որ հայկական կողմը չի ցանկացել բարձրաձայնել, խոսել այդ մասին՝ հասկանալով, որ իրավիճակը բարդ է։
«Բայց մեկ, երկու, երեք, չորս, հինգ, տասը...ըստ էության, այս վերջին բռնկումը ինչո՞ւ է տեղի ունեցել, եթե խաղաղապահները կարող էին հրադադարի շուրջ պայմանավորվել, ինչո՞ւ հարձակումից առաջ չէին կարող պայմանավորվել, ի վերջո, բոլորն ահազանգում էին դրա մասին, ու մենք էլ ասում էինք, որ ԼՂ-ն շրջափակված է Ադրբեջանի զինտեխնիկայով։ Սրանք հարցեր են, որոնք պետք է պատասխան ստանան»,- ասաց նա։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը