Արցախի հայ ազգաբնակչությանը փրկելու համար առնվազն անհրաժեշտ է ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղապահ ուժերի անմիջապես տեղակայումը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Թանգարան-ինստիտուտը պատմական ակնարկ է ներկայացրել ցեղասպանություն հանցագործության ճանաչման և դա ընդունած պետությունների պարտավորությունների մասին: Ցեղասպանության մասին կոնվենցիայի առաջին հոդվածում ասվում է, որ «պայմանավորվող կողմերը հաստատում են, որ ցեղասպանությունը, անկախ նրանից՝ կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը նրանք պարտավորվում են կանխարգելել և պատժել այն կատարելու համար»:
«Ցավոք, 75 տարի անց քաղաքակրթությունը լուռ ականատես է լինում ցեղասպանության հերթական վայրենի և դաժան գործողությանը, որն այս պահին իրականացվում է Արցախում (Լեռնային Ղարաբաղ)՝ ընդդեմ հայ բնակչության։ Իննամսյա շրջափակումից հետո, որը հանգեցրել էր սովի և բուժօգնության անհասանելիության, արցախահայությունն այժմ գտնվում է ցեղասպանության ֆիզիկական բնաջնջման փուլում՝ ենթարկվելով անօդաչու թռչող սարքերի, ավիահարվածների և զանգվածային գնդակոծությունների։ Քաղաքացիական բնակչության մեջ կան զոհեր և վիրավորներ, որոնց թվում երեխաներ։ Բազմաթիվ մարդիկ համարվում են անհետ կորած»,- ընդգծվում է հայտարարությունում:
Ինտիտուտը ներկայացրել է ԼՂ-ում ցեղասպանության վտանգի մասին փորձագիտական կարծիքներ ու զեկույցներ` ընդգծելով, որ դրանք նախորդել էին Արցախում այս ցեղասպանական գրոհին: «Ցավոք, աշխարհը լուռ մնաց։ Ինչպես 1890-ականներին, երբ հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանությունը վստահվեց Օսմանյան կայսրությանը, որի արդյունքում, դրան հաջորդող Հայոց ցեղասպանության ընթացքում բռնի տեղահանվեց և սպանվեց 1,5 միլիոն հայ։ Միջազգային հանրությունը ցանկանում է Ադրբեջանին վստահել Արցախում բնակվող հայերի պաշտպանությունն ու երաշխիքները՝ անտեսելով ադրբեջանցիների կողմից հայերի բռնությունների, հալածանքների և բնաջնջման տևական պատմությունն ու ինստիտուցիոնալ մակարդակի վրա գտնվող հակահայկականությունը»-նշվում է հայտարարությունում։ Դրա արդյունքում կա՛մ տարածաշրջանը դաժանորեն և բռնի կերպով էթնիկորեն կմաքրվի իր բնիկ հայ բնակչությունից, կա՛մ նրանք ֆիզիկապես և մշակութային առումով կոչնչացվեն՝ կորցնելով իրենց կյանքն ու խմբային ինքնությունը ցեղասպան վարչակարգի ներքո: Ցեղասպանության մասին կոնվենցիայի հոդված 8-ում սահմանվում է, որ յուրաքանչյուր պայմանավորվող կողմ կարող է դիմել ՄԱԿ համապատասխան գործողություններ ձեռնարկելու ցեղասպանությունը կանխարգելելու և ճնշելու համար:
«Արցախի հայ ազգաբնակչությանը փրկելու համար առնվազն անհրաժեշտ է ՄԱԿ-ի մանդատի ներքո խաղաղապահ ուժերի անմիջապես տեղակայումը տարածաշրջանում։ Ամեն ժամ կարևոր է։ Հակառակ պարագայում մենք ականատես կլինենք առկա աշխարհակարգի լիակատար բարոյական, արժեքային ու ինստիտուցիոնալ փլուզման», -հավելում են թանգարան-ինստիտուտից։
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը