Սեպտեմբերի 21-ի «գլխավոր թեման»

Առավոտ օրաթերթի խլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրել . Երբ գալիս է սեպտեմբերի 21-ը, «բարձրաշխարհիկ» հասարակության մեջ քննարկման թեմա չեն դառնում անկախությունը եւ մեր անցած ճանապարհի ձեռքբերումները, սխալները, ձախողումները, դասերը եւ այլն: Եթե նույնիսկ դրանք քննարկվում են, ապա խոսքը սովորաբար սահմանափակվում է «բա մեզ պե՞տք էր էս անկախությունը» դժգոհ բացականչությամբ: Բայց պարզվում է, որ ամենակարեւոր թեման այն է, թե ով ինչով պարգեւատրվեց, եւ արդյոք պարգեւատրվածները արժանի՞ են պարգեւի, թե՞ ոչ: Նույն տրամաբանության մեջ Էդուարդո Էռնեկյանը արժանի չէ ազգային հերոսի կոչմանը, որովհետեւ նա… հարուստ է: Այս խոսակցությունները ծայր են առել 1997 թվականից, երբ սկսվեց, ավելի ճիշտ` վերսկսվեց շքանշաններ, մեդալներ եւ կոչումներ բաժանելու խորհրդային ավանդույթը: Հիշո՞ւմ եք, Առաջին նախագահը շքանշան շնորհեց նշանավոր դերասան Սոս Սարգսյանին. կոնկրետ նրա պարգեւատրմանը ոչ ոք, բնականաբար, դեմ չէր, այդ դերասանին բոլորն են սիրում: Բայց այդ մակարդակի արվեստագետներ Հայաստանում գրեթե չկան, իսկ սեպտեմբերի 21-ը գալիս է ամեն տարի: Ի՞նչ անել: Ամեն տարի Սոս Սարգսյան չես գտնի, ի վերջո՝ ստիպված ես նշաձողն իջեցնել: Մյուս կողմից՝ մշակույթի գործիչները խանդոտ մարդիկ են եւ պարտադիր կհարցնեն` բա ի՞մ հերթը երբ է հասնելու: Հայտարարել այսօր, որ վերջ՝ այլեւս մեդալներ եւ կոչումներ չեն շնորհվելու… չգիտեմ, դրա համար, հավանաբար, քաղաքական մեծ կամք է պետք: Որովհետեւ միաժամանակ պետք է «հեչ անել» բոլոր անցած կոչումներն ու մեդալները եւ խորհուրդ տալ բոլոր մեդալակիրներին եւ կոչումակիրներին դրանք այլեւս չհիշատակել: Այդ ամենը բավականին ուտոպիստական է հնչում: Համենայնդեպս, այսօր: Միակ լուծումը, որը ես հիմա տեսնում եմ, դրան շատ լուրջ չվերաբերվելն է: Խոսքը թե՛ ստացածների, թե՛ չստացածների եւ թե՛ «կողքից մեկնաբանողների», որպես կանոն՝    չարախոսողների մասին է: Սիրելի ստացածներ եւ չստացածներ, այս կյանքում շատ ավելի կարեւոր բաներ կան, քան այդ զանգուլակները: Մի պահ փակեք ձեր աչքերը եւ փորձեք օբյեկտիվորեն գնահատել՝ դուք կկարողանա՞ք ապրել առանց մեդալների: Ինձ թվում է՝ 2-3 անգամ խոր շունչ քաշելուց հետո դուք այդ հարցին դրական պատասխան կտաք: Ստացածներ, մի՛ մեծամտացեք, չստացածներ, մի՛ նախանձեք, մի՛ բամբասեք, «աբիժնիկի» կեցվածք մի՛ ընդունեք: Դա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն այս թեմային: Սիրելի «կողքից մեկնաբանողներ», հասկանում եմ ձեր ձգտումն ամեն տեղ մեծ քաղաքականություն տեսնելու: Բայց հավատացնում եմ ձեզ՝ եթե մարդն այդ պարգեւը ստանում է, դա մեխանիկաբար չի նշանակում, որ նա «ռեժիմի սպասարկու» է: Նա կարող է իսկապես շնորհալի, տաղանդավոր մարդ լինել: Եվ այս «սեզոնում» նույնպես եղել են գոնե ինձ համար անվիճելի հեղինակություններ, օրինակ՝ գրող Լեւոն Ջավախյանը կամ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Մաղձ թափելու եւ «ընդդիմադիր երեւալու» շատ ավելի լուրջ պատճառներ կան, քան կոչումների-մեդալների պատմությունն է: Դարձյալ առաջարկում եմ՝ ավելի թեթեւ նայել կյանքին եւ որեւէ բան չբացարձակացնել: Նույնիսկ սեփական համոզմունքները:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am