«Սուրբ Վարդան» կոչվող սրբավայրի մոտ ՊՆ-ի , հրշեջ-փրկարարի, ոսկու հանքի աշխատակիցների և գործազուրկի վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, վիճաբանություն-ծեծկռուտք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Վարդենիսի կայազորային հոսպիտալ է տեղափոխվել մի քաղաքացի՝ կրծքավանդակի մասում ստացած վնասվածքով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոսպիտալ են մեկնել Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 31-ամյա Էդվարդ Խաչատրյանն է։ Ոստիկանները պարզել են նա, որ նա հոսպիտալ է տեղափոխվել «Սուրբ Վարդան» կոչվող սրբավայրի մոտից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել Ակունք գյուղի բնակիչներ Է . Խաչատրյանի, 35-ամյա Էդմոն Խաչատրյանի, 40-ամյա Էդիկ Խաչատրյանի և 45-ամյա Մհեր Պապեյանի միջև, որի ժամանակ Մ. Պապեյանը դանակի հարվածներ է հասցրել Էդվարդ Խաչատրյանին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ կռվի մյուս մասնակից Էդիկ Խաչատրյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Փաստի առթիվ Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Պապեյանն աշխատում է «ԳեոՊրոՄայնինգ» ՍՊԸ-ում, Էդվարդ Խաչատրյանը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է, Էդմոն Խաչատրյանն աշխատում է Վարդենիսի հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես վարորդ-փրկարար, իսկ Էդիկ Խաչատրյանը գործազուրկ է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am