Քրդական հանրաքվեն կարող է ապակայունացնել Իրաքը. ՄԱԿ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 21-ին մամուլի համար տարածված հայտարարության մեջ ասված է,որ Իրաքյան Քրդստանի անկախության շուրջ հանրաքվեի անցկացումը սպառնալիք է Իրաքի կայունությանը, այն կարող է դժվարացնել պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: «Անվտանգության խորհրդի անդամ պետություններն «անհանգստություն են հայտնել հաջորդ շաբաթ միակողմանի կարգով հանրաքվե անցկացնելու Քրդստանի տարածաշրջանային կառավարության պլանների հնարավոր ապակայունացնող ազդեցության կապակցությամբ»: «Հանրաքեն, ինչպես պլանավորվում է, կկայանա այն ժամանակ, երբ շարունակվում են գործողություններն ԻՊ-ի դեմ, որոնցում կարեւոր դեր են խաղում քրդական կազմավորումները, եւ կարող է խանգարել 3 մլն փախստականների ու ներքին տեղահանվածների անվտանգ ու կամավոր վերադարձին»,ասված է փաստաթղթում: ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծել է , որ պաշտպանում է Իրաքի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ կոչ է արել Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային իշխանությունների եւ Բաղդադի միջեւ բոլոր վիճելի հարցերը լուծել «Իրաքի Սահմանադրության դրույթներին համապատասխան, երկխոսության ճանապարհով եւ փոխզիջման հիման վրա, միջազգային հանրակցության աջակցությամբ»:
