Կարեն Կարապետյանը մեկ շաբաթ ժամանակ տվեց
Հաջորդ տարի Հայաստանում կկազմակերպվի միջազգային տնտեսական համաժողով: Վերջերս կայացած Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում ներկայացվել է Հայաստանի տնտեսական ներուժի, աճի վերաբերյալ տեղեկատվություն, սակայն դա պետք է միջազգային տնտեսական կազմակերպություններին և ձեռնարկատերերին հասանելի դարձնել,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մենք իրականում ուզում ենք տնտեսական և ինվեստիցիոն ռեգուլյար հարթակ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում, որտեղ պատմելու ենք ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել վաղը, ինչպիսի մոտեցումներ կան, նաև ստեղծել հնարավորություն, որ այն նախագծերը, որ իրականացնում ենք և որ ծրագրում ենք, պոտենցիալ ներդրողներին ներկայացնենք»,- վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում համաժողովի կազմակերպման նպատակով ներկայացնել հանձնաժողովի կազմ` փոխվարչապետի գլխավորությամբ:
