Կիմ Չեն Ընը՝ Թրամփի մասին.ցնդած ամերիկացի ծերուկին մենք կսանձենք կրակով
« Թրամփը հանդես է եկել «կոպիտ ելույթով, որը պարունակում է չլսված անհեթեթություն, որը իրենց թույլ չեն տվել նրա նախորդները»: ԱՄՆ նախագահի ելույթը «վախեցած շան հաչոց » էր:Ցնդած ամերիկացի ծերուկին մենք կսանձենք կրակով: Թրամփն իշխանության գալուց հետո բոլոր երկրների հետ սպառնալիքների և շանտաժի լեզվով է խոսում: Նա ոչ թե քաղաքական գործիչ է, այլ խուլիգան ու գանգստեր»,-ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը խոստացել է խստագույն միջոցներ ձեռնարկել`պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը` երկրի ամբողջական ոչնչացման հնարավորության մասին: ԿԺԴՀ առաջնորդը նշել է, որ Միացյալ Նահանգների նման հայտարարությունները հաստատում են Փհենյանի միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացման անհրաժեշտությունը.«Թրամփի հայտարարությունները ոչ թե վախեցնում են ինձ, այլ ընդհակառակը, հաստատում, որ ես միակ ճիշտ ճանապարհն եմ ընտրել և պետք է գնալ մինչև վերջ»:
