Սաղ ազգը Էռնեկյանի օդանավակայանով փախավ – փրկվեց՝ հերո՞ս չի․․․
Ֆեյսբուքը ալեկոծվել է Անկախության տոնի կոչումներով ու պարգևներով։ Ներկայացնում ենք որոշ օգտատերերի կարծիքները․ Styopa Safaryan Սիրուշոն, Մհերը, Արամեն Հայաստանի վաստակավոր արտիստ... Երևի վաստակավոր բառի ներքո Բ-26-ում հասկանում են հարսանիքներում ու կորպորատիվներում վաստակվածը: Այստեղից իմանում ենք, թե երգիչներից ովքեր են շատ վաստակում: Բայց դա ի՞նչ կապ ունի Հայաստանի երգարվեստին մատուցած ծառայությունների հետ։ Gagik Mamulyan Վսյո, Էդուարդո Էռնեկյանն էլ կարա մյուս ազգային հերոսների պես ավտուբուսով անվճար երթևեկի))) Donara Tokhunts Ախր, երբ Հայկո են ասում,իրենք ՛՛Հայք՛՛ են լսում.. Իսկ երբ ՛՛Մկո՛՛ են լսում, իրենց ուզածն են տեսնում... Zina Mushkambaryan Միայն պալատական երգիչները իրավունք ունեն, վաստսկավոր երգչի կոչում ունենալ... Helen Mann Վաստակավորի կոչում տալով էդ մարդկանց մեծարո՞ւմ եք, թե՞ փչացնում: Այս է հարցը: Արամ Մանուկյան Ազգային հերոս Էռնեկյան ... երբ խոսքեր չկան , որ կարելիա ներսինդ հանես դուր Արթուր Եղիազարյանս Իսկ ինչու՞ «Ազգային հերոս» կոչում չշնորհվեց Սպիտակցի Հայկոյին: Մարդը ոչ մեր լսելի անորակ ապրանքը հաջողությամբ արտահանեց, 80 միլիոնանոց Թուրքիային կամավոր հայաբառ երգեցրեց, դրանով ադրբեջանցիքին էլ չարացրեց թուրքերի հետ: Ձեռի հետ էլ կարելի է տալ ոչ թե վաստակավոր, այլ՝ վաստակաշատ արտիստի կոչում: Lusin Mamyan Էլ մարդ մնացելա՞․․․ Ankakh Hayastan Հաջորդ տարի վաստակավոր արտիստի կոչում կստանան՝ Շպռոտը։ Եվա Ռիվասը։ Էմին Դավիդովը։ Սիլվա Հակոբյանը։ Սոֆի Մխենան Zina Mushkambaryan Միայն պալատական երգիչները իրավունք ունեն, վաստսկավոր երգչի կոչում ունենալ... Sargis Manukyan Տեսնես Էնթոնի Հոփքինսը, Ազնավուրը,Պավարոտին,Դելոնը իրենց երկրների "վաստակավորներ" ու "ժողովրդականներ"են, թե Մհերի ու Արմենչիկի չափ չեն "ձգում": Կան նաև ընդվզողներ․ Gagik Mamulyan Ասում եմ յանի Էռնեկյանի որ արժանիքի համար ազգի հերոս սարքին, մաման ասում ա՝ -Ի, այ տղա սաղ ազգը իրա օդանավակայանով փախավ փրկվեց, չէր հասնո՞ւմ )) Ֆեյսբության գրառումներ հավաքել է hraparak.am-ը
